Փարիզում ահաբեկչությունների զոհերից 103-ի ինքնությունը հաստատվել է
МЕЖДУНАРОДНОЕTert.am-ը գրում է .
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետանքով զոհվածներից 103-ի ինքնությունը հաստատվել է:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, պաշտոնյայի փոխանցմամբ, 20-30-ի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչությունների շարքը դարձել էր ոչ միայն ֆրանսիացիների, այլև` աշխարհի 12 տարբեր պետությունների քաղաքացիների մահվան պատճառ:
Ներկայում հայտնի է, որ զոհվածների թվում կան Ալժիրի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Չիլիի, Մարոկոյի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Թունիսի, ԱՄՆ-ի քաղքացիներ:
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած 6 ահաբեկչությունները դարձել են առնվազն 129 մարդու մահվան պատճառ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հայտնի են դարձել Փարիզում նոյեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչություններին ներգրավվածության երեք կասկածյալների ինքնությունները:
Ահաբեկիչներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի 29-ամյա Մոստեֆա Իսմաիլ Օմարն է, մյուսը` Աբդուլակբակ Բ.-ն, ով «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած ահաբեկիչն է. նրա մարմնի կողքին սիրիական անձնագիր է գտնվել: Le Figaro թերթի տվյալներով՝ տղամարդը ծնվել է 1990 թվականին, նա չի եղել ֆրանսիական հատուկ ծառայությունների տեսադաշտում:
Երրորդ ահաբեկչի անունը հրապարակել է սերբական Blic թերթը, որը հայտնել է, որ Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամադը հավանաբար եղել է ահաբեկչությունների կազմակերպիչ:



