Բենզեման պատմել է, թե որն է եղել իր դերը Վալբուենայի հետ կապված սկանդալում
СПОРТTert.am-ը գրում է .
Ֆրանսիայի հավաքականի եւ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հետաքննությանը տված ցուցմունքում նշել է, որ ինքը պետք է կապող օղակ լիներ նենգաշորթողի եւ Ֆրանսիայի հավաքականում իր թիմակցի՝ Մատյե Վալբուենայի միջեւ, այս մասին հաղորդում է lequipe.fr-ը՝ հղում անելով իր աղյբուրներին:
«Ես պետք է միջնորդի դեր կատարեի, ով կհեշտացներ Մատյեի եւ Կարիմ Զենատիի միջեւ կոնտակտը:
Հիասթափված եմ, քանի որ Զենատին իմ մոտ ընկերն է: Ես նրա մասին հոգ էի տանում, երբ նա բանտում էր եւ երբ ազատության մեջ էր:
Հոկտեմբերի 6-ին ես զրուցել եմ Զենատիի հետ: Նշել եմ, որ Մատյեն չի պատրաստվում վճարել: Զենատիի փող շորթելը իմ նպատակը չի եղել, ես դրա մասին չեմ մտածել: Եթե անկեղծ լինեմ, ապա ցնցված եմ այս իրավիճակից»,- նշել է Բենզեման:
Հիշեցնենք, որ Վալբուենայից փորձել են փող շորթել՝ սպառնալով, որ կհրապարակեն նրա մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութ:
Բենզեման ձերբակալվել էր եւ նոյեմբերի 5-ին ոստիկանությունում էր անցկացրել՝ պատասխանելով քննիչների հարցերին: