Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին
МЕЖДУНАРОДНОЕՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայում տեղի ունեցած դժբախտ պատահարի՝ օդանավի կործանման մասին, ինչը պատճառ դարձավ մի քանի տասնյակ ազգերի ներկայացուցիչների և անձնակազմի մահվան։
Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով այս ողբերգությունը հաղթահարելու համար»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



