«Միլանի» գլխավոր մարզիչը խուսափել է որակազրկումից
СПОРТ«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խուսափել է Ա Սերիայի 28-րդ տուրի` «Ինտերի» դեմ խաղում որակազրկումից, հաղորդում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Գատուզոն հեռացվել էր Ա Սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Կիևոյի» (2:1) դեմ կայացած հանդիպման առաջին խաղակեսում մրցակցի հարձակվող Ռիկարդո Մեջորինիի հետ բախման պատճառով:
Ըստ աղբյուրի` մրցաշարի կարգապահական կոմիտեն որոշել է չորակազրկել Գատուզոյին հաջորդ խաղում: Դրա փոխարեն մասնագետը ստիպված կլինի 15 հազար եվրո տուգանք վճարել:
Հիշեցնենք, որ միլանյան դերբին կկայանա մարտի 17-ին, Երևանի ժամանակով 23:30-ին:
«Միլանը» վաստակած 51 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Ինտերը» 50 միավորով 4-րդ տեղում է:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



