Զինվորին սպանել է ծառայակիցը. կասկածյալը ձերբակալվել է
ОБЩЕСТВО2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի` մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



