10 վայր, որտեղ կարելի է դրախտային կյանք սկսել (լուսանկարներ)
ЛАЙФՅուրաքանչյուր մարդու կյանքում, թերևս, լինում են պահեր, երբ ցանկություն է առաջանում թողնել ամեն ինչ ու մեկնել անծանոթ մի վայր` կյանքը նոր էջից սկսելու ցանկությամբ։
Հատուկ նրանց համար, ովքեր պատրաստ են լքել հարազատ երկիրը, հրաժարվել տնից ու աշխատանքից, adme.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով առաջարկում է ծանոթանալ 10 բնակավայրի, որտեղ կարելի է դրախտային կյանք սկսել:
Աղբյուրը նկատում է, որ ֆոտոշարքում ներառվել են ոչ միայն էկզոտիկ, արևադարձային, այլև հարուստ մշակույթ ու պատմություն ունեցող վայրերը:
Հետաքրքրական է, որ ստորև ներկայացված վայրերում նոր, դրախտային կյանք սկսելու համար աստղաբաշխական գումարներ հարկավոր չեն, քանի որ աղբյուրն ընտրել է ամենամատչելի տարբերակները:
Ավարուա, Կուկի կղզիներ

Օտարերկրացիներն այստեղ չեն կարող հողատարածք ու անշարժ գույք գնել, սակայն կարող են 60 տարով վարձակալել: Կացարանի ամսական վարձավճարը 130 դոլար է:
Չեսկի Կրումլով, Չեխիա

Քաղաքը հիշեցնում է մի մեծ միջնադարյան դղյակ, որտեղ սնունդը բավական մատչելի է, իսկ բնակարանի ամսական վարձավճարը` 400 դոլար:
Կո Տոնսայ, Կամբոջա

Այստեղ գրեթե մարդ չի ապրում` ընդամենը մի քանի ձկնորսական ընտանիք: Ուստի՝ կարելի է գրոշների դիմաց հարմար կացարան վարձել, իսկ սնվելու վրա օրական ծախսել 1-2 դոլար:
Գուանահուատո, Մեքսիկա

Մեքսիկայի կենտրոնում գտնվող գունագեղ այս քաղաքը մշակութային առումով շատ զարգացած է: Կացարանն այստեղ կարելի է վարձել ամսական 150-200 դոլարով, իսկ սնունդը բավական էժան է:
Գոհարե կղզիներ, Պանամա

Գեղատեսիլ այս կղզիներում ժամանակին մեծ քանակությամբ գոհար են արդյունահանել, որտեղից էլ առաջացել է տվյալ տեղանունը: Այստեղ կարելի է ամսական 300 դոլարով տնակ վարձել անմիջապես լողափին:
Գոա, Հնդկաստան

Գոա կղզու հարավային Ագոնդա լողափին կարելի է տուն վարձել ամսական 120 դոլարով, մինչդեռ սնունդն ու կենցաղային մյուս ծախսերը բավական մատչելի են:
Վելիկո Տիրնովո, Բուլղարիա

Այս բնակավայրն իր գեղեցկությամբ ամենևին էլ չի զիջում Ֆրանսիական Ռիվեյրային, սակայն ի տարբերություն դրա՝ այստեղ ապրելը շատ ավելի մատչելի է:
Հո Կոկ Բիչ, Վիետնամ

Արևադարձային այս դրախտում զբոսաշրջիկները շատ քիչ են, ուստի՝ կացարանը կարելի է վարձել ամսական 150-200 դոլարով:
Քսամիլ Բիչ, Ալբանիա

Ալբանիայի հարավային հատվածը հանգիստ կյանք սկսելու համար հիանալի վայր է: Ի տարբերություն հարևան Իտալիայի ու Հունաստանի՝ այստեղ սնունդը գրոշներ արժե: Մինչդեռ լողափին կացարան վարձելու համար հարկավոր է ամսական վճարել 120-150 դոլար:
Լաս Տրանկաս, Չիլի

Նրանք , ովքեր սիրում են ձմեռն ու դրան առնչվող սպորտաձևերը, կարող են առանց վարանելու մեկնել Լաս Տրանկաս, որտեղ կլոր տարին ձյուն է: Այստեղ կացարան կարելի է վարձակալել 300 դոլար ամսական վարձավճարով:
Աղբյուրը` Tert.am



