Հրապարակվել է Փարիզի ահաբեկչություններին մասնակցության մեջ կասկածվողի լուսանկարը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի ոստիկանությունը Twitter-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Փարիզի ահաբեկչություններին մասնակցության մեջ մեղադրվողներից մեկի լուսանկարը: Նրա անունն Աբդեսլամ Սալահ է, ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 5-ին, Բրյուսելում: Նշվում է նաեւ, որ նրա հասակը 1.75 մետր է, աչքերը՝ շագանակագույն:
«Ոստիկանությունը որոնում է 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին մասնակցության մեջ կասկածվողին»,- ասված է հայտարարությունում:
Հաղորդվում է նաեւ, որ նա վտանգավոր է, այդ պատճառով ցանկացած մարդու, ով նրան կհայտնաբերի, խորհուրդ է տրվում ինքնուրույն հաշվերհարդարի փորձ չանել:
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 129 մարդ է զոհվել, ավելի քան 300 հոգի հիվանդանոցներում է:
1
Как были чмошниками , так и остались
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
5
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий



