Ապերախտ փեսան գիշերը հյուրընկալվել է աներոջ տանը եւ գողություն կատարել
ОБЩЕСТВОՆոյեմբերի 13-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Բաբաջանյան փողոցի թիվ 26/5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Արամ Ք.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հյուրընկալվելով կնոջ հայրական տանը եւ օգտվելով բնակարանատերերի քնած լինելու հանգամանքից, կնոջ քրոջ ննջասենյակի պահարանից գողացել է ոսկյա մատանի եւ թեւնոց` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը հաջորդ օրը 200.000 դրամով վաճառել է ոսկու շուկայի տաղավարներից մեկում:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...



