Ռոնալդու. Ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ, բայց երջանիկ եմ «Ռեալում»
СПОРТՄադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաճոյախոսել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Ես «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու եմ, սակայն ինչպես բազմիցս եմ նշել, ինձ համար շատ հարմարավետ է «Ռեալում», որում երջանիկ եմ: Բոլորը գիտեն, թե ինչքան եմ սիրում «Մանչեսթեր Յունայթեդը», բայց ոչ ոքի չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Այժմ ինձ մոտ ամեն ինչ հիանալի է»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN FC-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մանչեսթերյան ակումբում խաղացել է 2003-2009-ը: «Ռեալը» 2009-ին 80 միլիոն ֆունտ ստերլինգով է ձեռք բերել նրան:
1
Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»
2
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»
3
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
4
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
5
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...



