Ֆիլիպինների նախագահն ավելի քան 40 պաշտոնյաների մեղադրել է թմրավաճառության մեջ
МЕЖДУНАРОДНОЕՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կառավարության 46 պաշտոնյաների հրապարակավ մեղադրել է թմրանյութերի առքուվաճառքի մեջ։ Նախագահը հայտնել է, որ նրանց հանդեպ քրեական հետաքննությունն է սկսվել։
«Այդ թմրամոլներին մերկացնելու իմ որոշումը հիմնված էր կառավարական գործակալությունների հանդեպ վստահության վրա, որոնք ստուգել են թմրամոլների ցուցակները»,- ասել է Դուտերտեն։ Նրա խոսքերով, ներքին գործերի նախարարությունը վարչական բողոք է ներկայացրել քաղաքական գործիչների դեմ։
Դուտերտեն հայտարարել է, թե ինքը ընտրություններից առաջ քաղաքական գործիչներին փնովելու նպատակ չունի, սակայն որոշել է այդ մասին բարձրաձայնել, քանի որ իշխանությունները հաստատել են նրանց առնչությունը թմրամիջոցների առքուվաճառքին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



