Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ
ОБЩЕСТВОՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին՝ Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ այս ծանր պահին կիսում եմ Ձեր և Նոր Զելանդիայի ժողովրդի վիշտը:
Իմ անկեղծ վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է հեռագրում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



