Փարիզում «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների ընթացքում մոտ 60 մարդ է տուժել
МЕЖДУНАРОДНОЕՓարիզում շաբաթ տեղի ունեցած «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների ընթացքում, որոնք ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով, առնվազն 60 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
«Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ ակցիաների ընթացքում վիրավորվել են 42 ցուցարար, 17 ոստիկան և 1 հրշեջ»,- РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնել է France Info-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` «դեղին բաճկոնների» շարժման իրականացրած ակցիաների ընթացքում ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 230-ի:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով` շաբաթ Ֆրանսիայում ցույցի է դուրս եկել 32 հազար 300 մարդ, ինչը 3700-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցարաների թվից:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



