Այրվել է ամոնիումի նիտրատով բեռնված բեռնատարի թափքը
ОБЩЕСТВОՄեղրի-Քաջարան ավտոճանապարհին ամբողջությամբ այրվել է բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված ազոտական պարարտանյութով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 16-ին` ժամը 03.07-ին, տեղեկություն է ստացվել հրդեհի մասին: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդեդնային կոմբինատ» ՓԲԸ ջրատարը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 38-րդ կմ-ին այրվում է «ՄԱԶ» մակնիշի 34 SP 005 պետհամարանիշով ավտոմեքենայի թափքը՝ բեռնված 20 տ ամոնիումի նիտրատով (NH4NO3 (սելիտրա)): Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.46-ին, մարվել` 06.07-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի թափքը և ներսում գտնվող ամոնիումի նիտրատը (20 տ):
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



