Մագադանում թափառող շները հարձակվել են 5-ամյա երեխայի վրա
МЕЖДУНАРОДНОЕՄագադանի քաղաքային այգում թափառող շների ոհմակը հարձակվել և կծել է 5-ամյա երեխային: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, բժիշկները վիրահատել են տղային:
«Տղան կծածի հետևանքով ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել է մարզային հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Մագադանի մարզի ղեկավարը քաղաքային իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջել է օրենքի շրջանակներում լուծել թափառող շների խնդիրը, որոնք սկսել են հարձակվել մարդկանց վրա: Ընդունված միջոցառումների մասին քաղաքային իշխանությունները պետք է զեկուցեն մեկ օրվա ընթացքում», - ասվում է մարզի տարածաշրջանային կառավարության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, անցյալ տարի Մագադանում թափառող շները երեք անգամ հարձակվել են երեխաների վրա: Մինչ այդ շները հոշոտելով մի կնոջ էին սպանել:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



