Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին
ОБЩЕСТВОՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Նախագահ Սարգսյանը կարեւորել է կազմակերպության ակտիվ դերակատարումը Միացյալ Նահանգների հայ համայնքային կյանքում եւ ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում:
Վան Կրիկորյանն իր հերթին նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է գործուն մասնակցություն բերել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին՝ ակտիվորեն աշխատելով ԱՄՆ կառավարական կառույցների եւ ինստիտուտների հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



