Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Նիդեռլանդներում հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում իր աջակցությունն է հայտնել Նիդեռլանդների իշխանություններին և Ուտրեխտ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Ես շոկի մեջ եմ Ուտրեխտում կատարվածից։ Հայաստանը մեր բարեկամ Նիդեռլանդների և նիդեռլանդցի ժողովրդի կողքին է։ Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և կիսում նրանց վիշտը»,- ասված է վարչապետի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել։ Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 37-ամյա, ծագումով թուրք Գյոքմեն Թանիսին։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



