Հնդկաստանի հարավ-արևմուտքում շենքի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ, կա 1 զոհ․ լրատվամիջոցներ
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող Կարնատակա նահանգի Դհարվադ քաղաքում շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, ենթադրվում է, որ փլատակների տակ մնացել է մոտ 90 մարդ, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ականատեսները հաղորդել են, որ փլուզումը տեղի է ունեցել այն պահին, երբ շենքի առաջին ու երկրորդ հարկերում գտնվել է մոտ 150 մարդ։ Այդ հարկերում տեղակայված է եղել մոտ 60 խանութ։
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ կա 1 զոհ և 6 տուժած։ Իրավապահ մարմիններն իրենց հերթին հայտնում են, որ փլատակների տակ կարող է մնացած լինել 40 մարդ։ Տեղում աշխատում է շտապօգնության 10 մեքենա:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



