Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մար­դիկ բարձ­րա­ձայն չեն խո­սում, քա­նի որ չեն վստա­հում իրա­վա­պահ մար­մին­նե­րին»

ИНТЕРВЬЮ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ ֆեյսբուքով «Մի հետաքրքիր պատմություն կոռուպցիայի մասին» տեսանյութում ներկայացրեց մայրաքաղաքի դպրոցներից մեկի հետ կապված ահազանգի հետքերով իրենց իրականացրած հետաքննության արդյունքները: 

Ըստ ուսումնասիրության, բացահայտվել են առերևույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ, այդ թվում՝ փաստաթղթերի կեղծում, աշխատավարձերից որոշակի գումարի պահում և այլն: Բայց հետաքրքիրն այն է, որ աշխատակիցները թեև այդ ամենից բողոքել են, սակայն ցանկություն չեն հայտնել օգնել հ/կ-ին և հրաժարվել են իրականության մասին բարձրաձայն պատմել:

«Եվ այս պայմաններում Հայաստանում կառավարությունը, ոստիկանությունը, հ/կները, իրավապահ մարմինները ինչ էլ որ անեն, միևնույն է, կոռուպցիայի դեմ պայքարը չափավոր էֆեկտ կունենա, քանի դեռ մարդիկ չեն ցանկանում բացահայտել այն կոռուպցիան, որն անձամբ իրենց է վնասում: Եվ քանի դեռ դա տեղի չունենա, կոռուպցիայի բացահայտման մասով հեղափոխություն էլ տեղի չի ունենա»,- ասել էր Դ. Իոաննիսյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, նշեց, որ համաձայն է հնչեցված տեսակետի հետ: 

«Բայց, իհարկե, ճիշտ կլինի, որ սկզբնական փուլում կոռուպցիայի դեմ պայքարն առաջնորդեն իշխանությունները: Եվ դա ամենևին էլ չի նշանակում, որ ներքևներում պետք է լուռ սպասեն, որ վերևներից գան, հասնեն իրենց: Ու եթե մարդիկ իրենց հույսը դնեն միայն վերևների կողմից իրականացվող պայքարի վրա, ապա պետք է պարզ լինի նաև, որ ամեն ինչ չէ, որ վերևները կկարողանան հասցնել բացահայտել: Ուստի, ժողովուրդն էլ իր հերթին պետք է աջակցի իշխանություններին»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Փորձագետի դիտարկմամբ, կան այլ ճանապարհներ ևս: Կան կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր ձևեր ու գործիքներ, որոնք իշխանությունները պետք է օգտագործեն: Ի դեպ, 2016 թ. կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի ցուցանիշներով, կոռուպցիոն երևույթների մասին ահազանգելու պատրաստակամության ցուցանիշով Հայաստանն աշխարհի ամենավատ տեղերից մեկն է զբաղեցրել:

«Բոլորն ասում են՝ կոռուպցիան վատ է, պետք է պայքարել դրա դեմ, բայց իրենք չեն ուզում որևէ քայլ անել: Ուսումնասիրության արդյունքներով 69 %-ը կլռեին, եթե նման երևույթի հանդիպեին: Սա 119 երկրների շարքում վատագույն ցուցանիշներից էր: Սա խնդիր է, որի շուրջ պետք է մտածել, և այն նույնպես պետք է լուծել»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Դա է պատճառը, որ նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորված ավանդույթների մասին մարդկանց լռությունը նույն այդ իշխանությունների կողմից ընկալվել է, թե ամեն ինչ հոյակապ է, ասում է փորձագետը: Եվ բնական է, որ այդ պայմաններում նման արատավոր երևույթների դեմ պայքարել ոչ միայն չի ստացվի, այլև դրանք կարող են բուռն զարգացում ապրել:

«Ավտորիտար երկրներում, որտեղ քաղաքական մշակույթը սովորաբար ոչ մասնակցային է լինում, ինչպես, օրինակ, նախկինում մեզ մոտ էր, ուր տասնամյակներ շարունակ ավտորիտարիզմն էր իշխում, շատ կարևոր է, որ վերևներն իսկապես սկսեն լուրջ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Այդ ճանապարհով են անցել Սինգապուրը, Վրաստանը: Տեսնելով, որ ներքևներից ոչինչ չի ստացվում, վերևներից սկսեցին լուրջ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Այսինքն, շատ կարևոր է, որ իշխանությունները բավականին ադեկվատ արձագանքեն նման երևույթներին: Եթե, իսկապես, մի քանի լուրջ արձագանք լինի, ապա, կարծում եմ, քաղաքացիներն էլ կսկսեն ավելի ակտիվ բարձրաձայնել նման արատավոր երևույթների մասին: Մեզ մոտ կարևոր է նման ավանդույթների սերմանումը: Այդ ճանապարհին ամենևին էլ չի կարելի գնալ, այսպես ասած, «սուտ մատնության» բացահայտման ճանապարհով, քանի որ մարդիկ բարձրաձայն չեն խոսում, որովհետև առանց այն էլ չեն վստահում իրավապահ մարմիններին: Սա է պատճառը, որ առաջին հերթին պետք է իրավապահները ցանկություն ունենան բացահայտել, որն ամենևին էլ դժվար չէ, որպեսզի իրենց հանդեպ վստահությունը բարձրանա»,- ասաց Վ. Հոկտանյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%