Ուկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը՝ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանելու պատճառով
ЭКОНОМИКАՈւկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը՝ ապրանքում առկա հարավաֆրիկյան տոմատային ցեցի առկայության պատճառով, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ուկրաինայում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և սպառողների պաշտպանության ծառայության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ սահմանային անցակետում գտնվող 17.2 տոննա թուրքական լոլիկը նախատեսվում է հետ ուղարկել Թուրքիա:
Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ ապրանքի՝ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանելու հետ կապված թուրքական կողմին գրավոր զգուշացում է ուղղվել:
Հատկանշական է, որ սա Ուկրաինա ներկրվող թուրքական լոլիկի հետ ուղարկման արդեն երկրորդ դեպքն է այս ամիս: Մարտի սկզբին Ուկրաինան չէր ընդունել Թուրքիայից ներկրված 11.8 տոննա լոլիկ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



