Լոռիում Վրաստանի քաղաքացին մեծ բեռնատարով շրջվել է
ОБЩЕСТВОԼոռու մարզում, մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 23։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Մալխասի Գաբելիան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իր վարած Scania մակնիշի KV 157 VK բեռնատար կցորդիչով ավտոմեքենայով կողաշրջվել է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարները, որոնք փորձում են ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան վրամբարձ կռունկների միջոցով դարձի բերել։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



