ՀՀ ԱԺ-ն հարգեց Ֆրանսիայում և Լիբանանում ահաբեկչության զոհերի հիշատակը
ПОЛИТИКАԱզգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Ֆրանսիայում և Լիբանանում ահաբեկչության զոհերի հիշատակը:
ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Հարգելի գործընկերներ, արդեն տեղյակ եք նոյեմբերի 13-ին Փարիզում, իսկ ավելի վաղ Բեյրութում տեղի ունեցած արյունոտ ահաբեկչությունների մասին, որոնց հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Մենք խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային գործողությունները և մերժում ահաբեկչության ցանկացած դրսևորում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունը հայտնելով մեր ֆրանսիացի և լիբանանցի գործընկերներին, Ֆրանսիայի և Լիբանանի բարեկամ ժողովուրդներին՝ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ահաբեկչ ության զոհերի հիշատակը»,- ասաց Սահակյանը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 129 մարդ: Աղբյուրները հայտնում են 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամ եր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել
«Իսլամական պետություն» խմբավորմանը:



