Հաղթանակը ինձ նոր ուժեր կտա. Արոնյանը աշխարհի չեմպիոնին հաղթելու մասին
СПОРТՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կարծիքով, աշխարհի չեմպիոնի հետ պարտիայում տարած հաղթանակը նրան ուժ կտա:
«Ես երջանիկ եմ, որ հաջողվեց գեղեցիկ պարտիա խաղալ նախորդ անհաջող խաղից հետո: Հաղթանակը ինձ նոր ուժեր կհաղորդի: Ինձ հաջողվեց բարելավել Կարլսենի հետ անձնական հանդիպումներիս ընդհանուր հաշիվը»,- ասել է Արոնյանը:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Նորվեգիայի թիմին: Առաջին խաղատախտակի վրա Արոնյանը գերազանց հանդես եկավ և պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Հաղթանակ տոնեց նաև Հրանտ Մելքումյանը: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սերգեյ Մովսիսյանը` պարտվեց: Հայաստան-Նորվեգիա` 2,5-1,5:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



