Պուտինը եւ Քեմերոնը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Անթալիայում կայացած հանդիպմանը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության մասին:
«Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները խոսում են այն մասին, որ մենք հարկադրված ենք միավորել ջանքերն այդ չարիքի դեմ մղվող պայքարում»,-ասել Է Պուտինը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Քեմերոնի հետ անցկացված հանդիպմանը:
«Մենք հանդիպում ենք Փարիզում տեղի ունեցած ահավոր ողբերգական իրադարձություններից հետո եւ, ինչպես դուք ասացիք, մենք պետք Է միասին աշխատենք ահաբեկչության դեմ պայքարելու համար»,-իր հերթին նշել Է Քեմերոնը, հավելելով, որ հանդիպման ընթացքում հնարավորություն կլինի քննարկել Սիրիայի իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как были чмошниками , так и остались
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
5
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий



