Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Էմիլ Գալստյանը կատարյալ անգրագիտություն էր թույլ տալիս իրեն՝ ի ցույց դնելով, որ զոմբիացված մոլորյալ է

БЛОГ

Կոնստանտին Տեր-Նակալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փոփ ART-ի վերջին թողարկման հյուրը՝ դերասան Էմիլ Գալստյանը, իրեն դրել էր մեծ աստվածաբան ու կրոնների գիտակի տեղ և ամբախ-զամբախ դուրս էր տալիս Հայ առաքելական եկեղեցու ու դրա հետևորդների հասցեին։ Դե, բնականաբար, դրան զուգահեռ կատարյալ անգրագիտություններ էր թույլ տալիս իրենց՝ նույն կրոնական թեմատիկայով՝ ի ցույց դնելով, որ ինքը պարզապես զոմբիացված մոլորյալ է։ Հիմա կետերով պատասխանեմ «մեծն կրոնագետին»։

1. Էմիլը, ՀԱԵ-ն ու Բողոքական եկեղեցին նույնը չեն, ու տարբերություններ կան՝ այն էլ ի՜նչ տարբերություններ։ Ասեմ ավելին, ՀԱԵ-ն ու «Ռեմա»-ն ոչ միայն նույնը չեն, այլև ընդհանրապես համեմատելի չեն, որովհետև եթե Բողոքական եկեղեցու, ասենք, լյութերական կամ էլ անգլիական ճյուղերը որոշակի լեգիտիմություն ունեն քրիստոնեական աշխարհում (ի տո, զուտ քաղաքական պատճառներով), ապա «Ռեմա»-ն դասական աղանդավորական կառույց է։

2. Էմիլ, դու ասում ես, որ նախ պետք է իմանալ՝ ինչ է աղանդավորությունը, հետո նոր խոսել դրանից, ընդ որում, քո բացատրությունից պարզ է դառնում, որ ինքդ բացարձակապես չգիտես, թե ինչ է աղանդավորությունը։ Աղանդ ասվածը չունի իրավական ձևակերպում, բայց դրա իմաստային ձևակերպումը հետևյալն է. ուսմունք, որն, առանձնանալով բուն վարդապետությունից, աղավաղել է դրա ուսմունքն ու նենգափոխել այն, բայց շարունակում է հանդես գալ որպես ճշմարտացի վարդապետություն։ Հիմա «Ռեմա»-դ էլ, «Կյանքի խոսք»-դ էլ նույն աղբն են ու իդեալապես տեղավորվում են այս բանաձևի մեջ։ Դուք հավատում եք նրան, որ երբ ձեր մեջ Սուրբ հոգին է մտնում, սկսում եք այլ լեզուներով խոսել, դուք հավատում եք, որ երբ գազեր եք արձակում, ձեր միջից դևեր են դուրս գալիս, դուք աղոթում եք զուգարանում ու էլի շատ ախմախ բաներ եք անում՝ ներկայացնելով դա որպես քրիստոնեություն։

3. Էմիլ, Հայ առաքելական եկեղեցին շատ մարդիկ ունի, ովքեր գրագետ չեն դավանաբանական հարցերում, բայց էդ չի նշանակում, որ դու քեզ կարող ես թույլ տալ մեզ «Մոմ վառողներ» ասել։ Քո սուբյեկտիվ պատկերացումները որպես աներկբա փաստ ես ներկայացնում, մինչդեռ ակնհայտ է դառնում, որ ՀԱԵ-ի մասին քո պատկերացումներն ավելի շատ ձեր «Ռեմա»-ի հովիվների պատմածներով ես կազմել, քան սեփական փորձով։ Ինքս չեմ հանդիսանում մեր հոգևորականության բոլոր ներկայացուցիչների կույր հետևորդ, ու, ցավոք, չեմ կարող պարծենալ, որ հետևողականորեն այցելում եմ Եկեղեցի, բայց էդ չի նշանակում, որ տեղից ամեն վեր կացողը կարա ապաշքյարա նման բաներ դուրս տալ։ Մենք դեռ մեծամասնություն ենք, իսկ դուք՝ դեռ փոքրամասնություն, և քանի գնում է՝ էդ ձեր փոքրամասնություններն իրենց նյուխը կորցնում են։

4. Էս արդեն առհասարակ եմ ասում ու չեմ հասցեագրում միայն Էմիլ Գալստյանին։ Էդ հոլովակներ-մոլովակներ նկարելու ու քարոզչության մասին։ Չե՞ք կարծում, որ արդեն պետք է ցանկ կազմակերպել վտանգավոր կրոնական կազմակերպությունների ու այդ ցանկի մեջ ներառված կազմակերպություններին արգելել նման քարոզչությունը, իսկ Էմիլ Գալստյանին ու նրա նմաններին միանգամից մտցնել սև ցուցակ՝ զրկելով նրանց հնարավորությունից իրենց պոպուլյարությունն օգտագործել, որպեսզի տարբեր բողոքական ու ոչ բողոքական աղանդների համար նոր անդամներ վեռբովկա անելու համար։ Որ աստղն ու աստղիկը խոստովանեն, որ ինքն այդ ցուցակի աղանդներից մեկին է հարում, իրեն դադարում են լուսաբանել, իրենց դադարում են դերեր տալ, իրեն դադարում են մեդիա դեմք դարձնել։ Այո, սա խտրական վերաբերմունք է, բայց ես չեմ էլ ուզում ձևացնել, թե իբր տոլերանտության մեծ սիրահար եմ, որովհետև տոլերանտության միակ իրական արդյունքն էն ա, որ ինչքան վտանգավոր փոքրամասնություն կա՝ նստում ա շալակներիս։

5. Ինչ աղանդի ուզում եք հարեք, ինչ աստծո ուզում եք հավատացեք կամ էլ մի հավատացեք առհասարակ, բայց ճանաչեք Ձեր չափն ու ագրեսիվ քարոզչության մասին մոռացեք։

Հ.Գ.-ի փոխարեն։ Էմիլ Գալստյանին պետք է հիշեցնել մի բան. խաղացածդ սերիալային մի հատ դեր՝ իմբեցիլ Համբարձումի դերը չի՞։ Էլ ուրիշ ի՞նչ մեգաարժանիք ունես, հարգելի՛ ռեմայիստ, որ նման անթաքույց հեգնանքով ես վերաբերվում դիմացիններիդ։ Հա, իմբեցիլի դերը վատ չէիր խաղում, բայց դրանից ոչ ավելի։

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри