Ադրբեջանում բնակելի շենքում պայթյուն է որոտացել
МЕЖДУНАРОДНОЕՊայթյունը որոտացել է Ադրբեջանի հյուսիսում գտնվող բնակելի շենքում. տուժել է 4 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով հանրապետության ԱԻՆ-ին:
«Ադրբեջանի Գաբալինյան շրջանում գտնվող բնակելի շենքում պայթյուն է որոտացել: Դեպքի հետեւանքով տուժել է չորս մարդ: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը որոտացել է չորսհարկանի շենքի նկուղում կենցաղային գազի արտահոսքի հետեւանքով»,-հաղորդում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետեւանքով փլուզվել է շենքի հատակը, իսկ պատերին առաջացել են ճաքեր:
«Հրդեհ չի բռնկվել: Դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն»,-պարզաբանում է նախարարությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



