Մարադոնան՝ Արգենտինայի խաղի մասին․ Սարսափ ֆիլմեր չեմ դիտում
СПОРТԱրգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Արգենտինայի թիմի 1։3 հաշվով պարտությունը Վենեսուելային Մադրիդում տեղի ունեցած ընկերական խաղում։
«Արգենտինա – Վենեսուելա խաղը չեմ դիտել, սարսափ ֆիլմեր չեմ դիտում։ Հավաքականը ղեկավարող ապաշնորհ մարդիկ մտածում էին, թե կհաղթեն Վենեսուելային։ Սակայն այդ թիմը շատ կազմակերպված է։ Արգենտինական ֆուտբոլի ղեկավարությունը մշտապես ստում է երկրպագուներին։ Այդ թիմը չի կարողանա հաղթել»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ այդ խաղին մասնակցել էր նաեւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը 2018թ․ աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ էր միացել ազգային թիմին։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



