Կիլիան Մբապեն «Ռեալից» ակնկալում է 15 միլիոն եվրո աշխատավարձ
СПОРТՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալից» ակնկալում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկ, հաղորդում է L'Equipe-ը։
Արքայական ակումբում այս պահին չեմ պատրաստվում այդքան բարձր աշխատավարձ առաջարկել 20-ամյա ֆուտբոլիստին։ «Ռեալում» այժմ ամենաբարձր վարձատրությունն ունի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը՝ 14 միլիոն եվրո։ Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ստանում է 11 միլիոն, ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը՝ 10-ական միլիոն։
Կիլիան Մբապեն անցած տարի ունեցել 24,7 միլիոն եվրոյի ընդհանուր եկամուտ։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 31 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



