Մարզպետներն անձամբ կզբաղվեն քարոզարշավով
ПОЛИТИКА«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս ՏԿԶ նախարարությունում տեղի է ունեցել փակ քննարկում, որտեղ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հրահանգավորել է իրենց մարզերում ուժեղացնել քաղաքական դիրքերը՝ համայնքապետներին առավելագույնս ենթարկելով իրենց: Պապիկյանն ասել է, որ սա կոնկրետ վարչապետի հանձնարարականն է, որպեսզի ՔՊ թիմը տարածքներում լինի գերակտիվ ու գերկենտրոնացված: Ըստ այդմ, մարզպետներին հանձնարարվել է, որ հատկապես այն համայնքներում, որտեղ մայիս-հունիս ամիսներին ՏԻՄ ընտրություններ են սպասվում, լինեն առավել ուշադիր և անձամբ զբաղվեն քարոզարշավով: Մարզպետներն իրենց մարզերում պետք է օրինակ վերցնեն Փաշինյանից և իրենց անմիջական ներկայությամբ ու ելույթներով աջակցեն «լ յուբիմչիկ» թեկնածուներին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



