Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար․ ԱԻՆ-ը՝ փակ եւ դժվարանցանելի ճանապարհների մասին
ОБЩЕСТВОԱյսօր՝ մարտի 27-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։
Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մառախուղ), Դիլիջանի ոլորանները (բեռնատարների համար, մառախուղ), Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում, Քաջարան, Գորիս քաղաքներում (մառախուղ), Լանջիկ-Մաստարա, Սևան-Մարտունի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
3
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»



