Ереван, 25.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ

БЛОГ

Past.am

Հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանի փաստաբան Տիգրան Եգորյանը իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Զավենի առողջական վիճակի հետ կապված: Հիշեցնենք, որդրանից առաջ, ի պատասխան ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկման, որ Գրիգորյանը «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել», առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում էր կատարել, թե «Զավեն Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվել և ներգրավված եմ եղել անձամբ՝ սկսած դեռ մայիսից։ Ուզում եմ նշել նաև, որ անձամբ կապի մեջ եմ եղել նրա փաստաբան Տիգրան Եգորյանի հետ»։ Նա ներկայացրել էր նաև մի քանի փաստաթղթեր: Եվ ահա, Եգորյանը ներկայացրել է ուշագրավ փաստեր ողջ գործընթացի վերաբերյալ.

«Ամբողջ նախապատմությանը չեմ ներկայացնում, քանի որ առանձին հրապարակումներում անհրաժեշտ մանրամասներով դրանց արդեն անդրադարձել եմ:

Ոտքի բազմաբեկոր վնասվածքի կապակցությամբ երկրորդ վիրահատությունից հետո (այն անհրաժեշտ էր, քանի որ տարբեր նեղ մասնագետների կարծիքով Զավենի ոտքին տեղադրվել էր սխալ սարք, որը չէր ապահովել կոտրված ոսկրերի սերտաճումը) այս տարվա փետրվարին Զավենին մտահոգություն պատճառեց տեղադրված սարքի շյուղերից թարախային արտադրությունը, որի կապակցությամբ նրան նշանակվեց եռօրյա հակաբիոտիկային կուրս, առանց որևէ հետազոտության՝ ոչ մինչև նշանակումը, ոչ դրանից հետո:

Սկսած առաջին վիրահատությունից Զավենը գրեթե ամենօրյա ռեժիմով ստացել է ցավազրկող դեղորայք (կապված ոտքի սաստիկ ցավերի հետ), առանց դրա կապակցությամբ հնարավոր ռիսկերի գնահատման և մտահոգության․նրան բուժող բժիշկները միայն այդ լուծումն են առաջարկում:

Փետրվարի վերջին (փետրվարի 21-22) Զավենի առողջական վիճակը վատացավ: Ապա դիմեցինք տարածքային պոլիկլինիկա, համապատասխան բուժաշխատակիցները գնահատեցին դա որպես սովորական մրսածություն կամ հարբուխ: Զավենի վիճակը գնալով վատանում էր և փետրվարի վերջին օրերից սկսվեցին սաստիկ ցավեր որովայնի հատվածում, որոնց կապակցությամբ չէին օգնում նույնիսկ ցավազրկողները: Զավենը սկսեց դիմել շտապօգնության (փետրվարի 27-28)՝ գրեթե ամեն օր կանչ տալով, սակայն ապարդյուն:

01.03.2019թ. հերթական անգամ շտապ բուժօգնության դիմելուց հետո նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորչի» անվան հիվանդանոց, որտեղ սակայն վիրաբուժի զննության, սոնոգրաֆիկ և ռենտգեն հետազոտությունների արդյունքում հայտնել են, որ Զավենի մոտ չկան տվյալ հիվանդանոցում հոսպիտալիզացվելու ցուցիչներ: Նշեմ, որ հետազոտությունները «բնականաբար ըստ կարգի» չտրամադրվեցին Զավենին (շատ հիվանդանոցներ մինչ օրս հավատալիք ունեն առ այն, որ հիվանդի փաստաթղթերը իրենց սեփականությունն են):

04.03.2019թ. Զավենը հոսպիտալիզացվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն որոշ հետազոտություններից հետո 05.03.2019թ. մեզ հայտնել են, որ ամենայն հավանականությամբ անհրաժեշտ է դիմել գաստրոէնտերոլոգ մասնագետների:

Այնուհետև դիմել ենք «Միքայելյանի» ավան բժշկական կենտրոն գաստրոէնտերոլոգ մասնագետների, իրականացվել է հետազոտություն, հայտնաբերվել են աղեստամոքսային որոշ խնդիրներ, սակայն բժիշկը հայտնել է, որ այն ցավային համախտանիշը, որն առկա է, այլ պատճառ ունի:

Դրանից հետո կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությունը, որի պատասխանի համաձայն՝ հայտնաբերվել է երիկամի բորբոքում (պինելոնեֆրիտ), ինչից հետո դիմել ենք համապատասխան մասնագետի «Միքայելյանի» անվան բժշկական կենտրոնում, սակայն մասնագետի (ուրոլոգ) գնահատմամբ թեև առկա է եղել երիկամի բորբոքում ցավային համախտանիշը, այն այլ պատճառներ ունի:

Դիմել ենք նաև Զավենին ժամանակին բուժած օնկոլոգ մասնագետին, որը հիմնվելով նախկին հետազոտությունների վրա՝ հայտնել է, որ քիչ հավանական է որ առկա ցավային համախտանիշը պայմանավորված լինի Զավենի մոտ նախկինում արձանագրված լեյկոզ հիվանդությամբ:

Բազմաթիվ բժիշկների, այդ թվում՝ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների արդյունքում, հաշվի առնելով այն, որ անթույլատրելի է այնպիսի իրավիճակը, երբ հիվանդի մոտ մի շարք բուժկենտրոններ այցելություններից հետո չի ախտորոշվում առողջական խնդիրը կամ խնդիրները, ի վերջո փաստվել է, որ անհրաժեշտ է տարբեր նեղ մասնագետների կոնսիլիում և լիարժեք հետազոտություն պարզելու համար Զավենի մոտ առկա առողջական խնդիրները և սուր ցավերի պատճառը, որոնց կապակցությամբ նա անընդհատ ստացել է ուժեղ ցավազրկողներ:

11.03.2019թ. դիմել ենք «Ավագյան» բժշկական կենտրոն, որտեղ մի անվանի մասնագետ տրամադրել է խորհրդատվություն, որի համաձայն՝ Զավենի մոտ առկա է ձախ երիկամի սուր բորբոքում, անհրաժեշտ է շտապ հոսպիտալացում և համապատասխան հետազոտություններ 24 ժամվա ընթացքում որոշելու համար վիրահատական միջամտության անհրաժեշտությունը:

Այս բոլոր գործընթացները հնարավոր է եղել ապահովել անասելի դժվարությունների և Զավենի արժանապատվության գնով (վստահ եմ, որ շատ դեպքերում այլոց համար դա շատ ավելի ծանր գործընթաց է և շատ ավելի մեծ տառապանքներ է պահանջում):

Զավենը ունի նաև իր ծանր հիվանդությամբ պայմանավորված հաշմանդամություն, և պետք է նաև այդ կապակցությամբ ստանա համապատասխան վերաբերմունք:

Հատուկ պետք է նշեմ, որ Զավենի առողջական խնդիրների լուծման հարցում ստացել ենք առողջապահության նախարարության աջակցությունը, առանց որի, վստահ եմ, որ շատ ավելի ծանր և նվաստացուցիչ կլիներ բուժման գործընթացը, սակայն չնայած դրան, գրեթե ամեն օր Զավենին կանգնեցրել են ընթացիկ տարբեր ֆինանսական հարցերի լուծման առջև բուժումը չշարունակելու «սպառնալիքով», սկսած ամենամանր հարցերից՝ օրինակ ինչ-որ դեղորայք գնելը կամ պալատի փողը և այլն (թեև այսօրինակ հարցերը պետք է լուծվեն հիվանդանոցների կողմից, հատկապես, երբ խոսքը գնում է պետպատվերի շրջանակներոմ բուժման մասին): Հիշյալ յուրաքանչյուր հարցի լուծման համար անհրաժեշտ են եղել ժամերով քննարկումներ և բանակցություններ առողջապահության նախարարության ներկայացուցիչների և տարբեր բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ և շատ դեպքերում առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ համաձայնություններից և պայմանավորվածություններից հետո մենք կրկին բախվել ենք տեղում հարցի լուծման անհնարինության: Օրինակ «Ավագյան» բժշկական կենտրոնում Զավենի, ըստ իրենց իսկ բժշկի ցուցման հոսպիտալացնելուց հետո, չնայած մեկ օր տևած բազմակողմ քննարկումների, համաձայնեցումների և երաշխիքների, որ Զավենի համար կտրամադրվի պետպատվեր, բժիշկը հանձնարարել է իր օգնականին հաջորդ առավոտյան տառացիորեն «սիկտիր» անել նրան: Նշեմ նաև, որ այս կենտրոնում ևս Զավենին նշանակված հակաբիոտիկները չեն տրամադրվել բժշկական կենտրոնի կողմից, այլ գնվել են նրա մի քանի ընկերների համատեղ ուժերով: Այդտեղ գտնվելու ընթացքում Զավենին նույնիսկ սնունդ չի տրամադրվել:

Այս ամենը չհաշված, մենք շնորհակալ ենք առողջապահության նախարարությանն աջակցության համար:

Այնուհետև փետրվարի 12-ի առավոտյան, երբ բժշկի հրահանգն /»սիկտիր անելու»/ ի կատար է ածվել, երկարատև քննարկումներից և բանակցություններից հետո ի վերջո նույն օրը երեկոյան հաջողվեց Զավենին հոսպիտալացնել «Նաիրի» բժշկական կենտրոնում, որպեսզի նա ստանա իր այդ պահին նշանակված հնգօրյա բուժումը: Այս կապակցությամբ շնորհակալ ենք նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրինությանը և անձնակազմին Զավենի նկատմամբ հատուկ հոգատար վերաբերմունքի համար:

Հատուկ նշեմ, որ առողջապահության նախարարությունից խորհուրդ տվեցին, որ Զավենին տեղափոխենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ու մի քանի ժամ սպասեցինք, որպեսզի Զավենին տեղավորեն, քանի որ պրոֆիլային բաժանմունքներում տեղ չկար:

Բնականաբար այդ ամբողջ ընթացքում Զավենը ստիպված էր լսել տարբեր մակարդակի աշխատակիցների մուննաթն այն կապակցությամբ, որ ում ասես ուղարկում են ստեղ, «լավ էլ գիտեն որ տեղ չկա», իսկ Զավենի չնչին նկատառումներն այն մասին, որ օրինակ ըստ նշանակման նա պետք է դեղորայք ստանա ներերակային եղանակով 40 րոպեից և խնդրում է արագացնել գործընթացը հանդիպում էին «դուրդ չի գալիս գնա ուրիշ հիվանդանոց» սաստող հակադարձումներին: Ինչ-որ պահի նաև առաջարկվեց Զավենին տեղավորել այլ բաժանմունքում, սակայն երաշխավորելով որ ուրոլոգիայի բաժանմունքի բժիշկները նրան պատշաճ կհսկեն: Ի վերջո այս ամենի անտանելիությունից հետո և երկար ու ձիգ բանակցություններից հետո (արդեն առողջապահության նախարարության ավելի բարձրաստիճան պաշտոնյաի հետ) Զավենին ընդունեցին «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Ի վերջո հրավիրվեց կոնսիլիում մարտի 15-ին, որի եզրակացությունը դեռ չենք ստացել, թեև ինչպես մեզ բանավոր հայտնեցին նրա երիկամի հետ կապված լուրջ խնդիր չկա:

Այնուհետև մեր պնդմամբ Զավենը հանձնել է ոսկրածուծի հետազոտություն և պարզվել է, որ նրա մոտ կրկին սկսվել է լեյկոզ, ինչի կապակցությամբ նրան տեղափոխեցինք «Յոլյանի» անվան բժշկական կենտրոն: Կրկին երկար ու ձիգ բանակցություններ պետպատվերի հետ կապված:

Առաջին իսկ օրը կրկին բարձրացան տարրական դեղորայքի գնման հարցեր (պահանջում էին, որ ներարկումների համար անհրաժեշտ և այլ դեղամիջոցներ Զավենը գնի իր միջոցներով (խոսքը չի գնում հորմոնալ և քիմիո թերապիայի մասին)), որոնց կապակցությամբ կրկին ծավալվեց առողջապահության նախարարության ներկայացուցչի հետ երկար քննարկում, որի արդյունքում ինձ տեղեկացրին, որ հարցը քննարկվել է «Յոլյանի» անվան բժշկական կենտրոնի հետ և նման հարցեր այլևս չեն բարձրացվի: Սակայն այսօր (26.03.2019) առավոտյան Զավենին ներայացրեցին նախորդ ութ օրերի համար պալատի վճարման հաշիվ՝ հայտնելով որ իրենց մոտ կարգի համաձայն ամեն շաբաթ պետք է վճարվի պալատի գումարը: Տնօրենի հետ քննարկումը չօգնեց:

Հիշյալ կենտրոնում նաև նախազգուշացրեցին, որ Զավենի երիկամի խնդիրը պետք է լուծել, քանի որ դա լուրջ խոչընդոտ է մյուս բուժումն ստանալու հարցում և կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Երիկամի հետ կապված վերջին օրերին կատարված հետազոտությունների արդյունքում այսօր մասնագետները փաստեցին, որ առկա է երիկամի թրոմբոզ և այն 90% ով չի սնուցվում (այսինքն նախորդ բուժումն ապարդյուն էր):

Ինչ վերաբերում է այժմ Զավենին անհրաժեշտ հորմոնալ և քիմիո թերապիային, ապա «Յոլյանի» անվան բժշկական կենտրոնում ի սկզբանե հայտնել էին, որ այդ անհրաժեշտ դեղորայքը կենտրոնը չունի, չի տրամադրում և Զավենը պետք է ինքնուրույն հայթայթի այն: Առողջապահության նախարարության հետ քննարկումների արդյունքում ինձ հայտնեցին որ այդ հարցով նախարարությունը ևս չի կարող օգնել:

Նախորդող օրերի համար անհրաժեշտ դեղամիջոցները որոնք կբավարարեն ևս մի քանի օրվա համար ձեռք են բերվել Զավենի ընկերների համատեղ միջոցներով, որոնք ևս սպառվել են:

Հիմա տեսնում եմ, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից այսօր բարձրացված հարցի կապակցությամբ ինչ-որ աղմուկ է առաջացել, ընդ որում՝ հարցը բարձրացրել է առողջապահության նախարարը՝ հավաստիացնելով որ Զավենն այժմ ստանում է պատշաճ բուժօգնություն՝ տպավորություն ստեղծելով, որ այժմյան բուժումը հենց առողջապահության նախարարության ջանքերի արդյունքն է, սակայն վերը արդեն նշեցի թե ինչ հանգրվանում է Զավենի բուժումը, կոնկրետ վերջին օրերի Զավենի բուժման համար դեղորայքն ով է հայթայթել և որ այժմ նույնիսկ պալատի վճարի հարցը նորից կանգնած է Զավենի առջև վճարման թղթիկի տեսքով: Բացի դրանից, կցանկանայի հասկանալ, թե արդյոք այն պատասխանը որ առողջապահության նախարարության ներկայացուցիչը ինձ տվել է կապված «Յոլյանի» անվան բժշկական կենտրոնում անհրաժեշտ դեղորայքի հետ, որի հարցում մեզ չեն օգնելու սուտ է, թե համապատասխանում է իրականությանը: Եթե ճիշտ է, ապա անհասկանալի է նախարարի անհանգստությունը: Հասկանալի կլիներ, որ որպես ոլորտի պատասխանատու նրա մտահոգութայն կենտրոնը լիներ այս հարցը (հատուկ նշեմ, որ ես չեմ պնդում, որ առողջապահության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է լուծել բոլոր նման խնդիրները), սակայն այդ պարագայում այդ մտահոգությունների արտահայտման ոչ լավագույն ոչ էլ պատեհ հարթակն է ֆեյսբուքյան տիրույթը: Իսկ եթե այս աղմուկի հիմնական շարժառիթը առանց միջոցների խտրության իշխանության «բարի համբավի» պաշտպանությունն է, ապա շատ ցավալի երևույթ է դա և շատ ցավալի հետևանքների տանող:

Եվ առհասարակ խորհուրդ կտամ ինչպես նման հրապարակումների հեղինակներին այնպես էլ դրանց շրջանակներում ինքնադրսևորման լավագույն առիթ և հնարավորություն դիտարկողներին մի փոքր զսպվածություն, սառը դատողություն, ինչպես նաև ինքնաքննադատական մոտեցում դրսևորել և այդ ամենը մարդու՝ տվյալ դեպքում Զավենի իրավունքների և արժանապատվության նկատմամբ նվազագույն հարգանքի շրջանակներում:

Իսկ նրանց, որոնք հանդես են գալիս «իշխանությունների» պաշտպանի դերում՝ այս հարցը վերածելով իշխանություն-ընդդիմություն հակամարտության, դեռ մի բան էլ մեղադրանքներ ներկայացնելով Զավենի շահերի պաշտանությունն իրականացնող փաստաբանիս (վստահ եմ դրանց ողջ լրջությունն ու դրա համար պատասխանատվությունը չգիտակցելով), խորհուրդ կտամ պետության, քաղաքականության և իրավունքի վերաբերյալ տեսական գիտելիքները խորացնելու անհրաժեշտությունը չփոխարինել իրենց քաղաքական հայացքները կյանքի և առողջության համար պայքարող մարդկանց վզին փաթաթելու «սուրբ» առաքելությամբ:

Այսօր Զավենը պետության կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում գտնվում է ծանր առողջական վիճակում՝ արդեն մեկ տարի չկարողանալով գլուխ բարձրացնել մեկը մյուսի ետևից առաջացող խնդիրներից: Նա վնասվածքներից հետո դարձել է անաշխատունակ, սնանկացել է: Ոստիկանության դեմ ներկայացվել է հայցադիմում սակայն դատարանը վարույթ չի ընդունել իր փոխհատուցման պահանջը, իսկ ոստիկանության ներկայացուցիչը խրոխտ պնդումներ է անում այն մասին որ ոստիկանության հատուկ միջոցների կիրառումը իրավաչափ էր և այդ գործընթացը դեռ երկար տարիներ կտևի հայաստանյան արդարադատության տեմպերով և պայմաններում:

Իսկ գործադիր իշխանությունը բացի 2018 թվականի հունիսին Վարչապետի ֆոնդից հատկացված երկու միլիոն դրամ օգնությունից (սա ինչ վերաբերում է այն հայտարարությանը թե մեծ գումար է հատկացվել Զավենին Վարչապետի ֆոնդից) այլ միջոց կարծես չի պատրաստվում ձեռնարկել: Սակայն ականատես ենք «իշխանության» «բարի համբավի» բյուր մարտիկների ինքնադրսևորման:

«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»