Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ժո­ղովր­դա­վա­րու­թյան անշր­ջե­լի­ու­թյուն՝«ֆյու­րե­րա­կան» հա­մա­կար­գով

ПОЛИТИКА

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նշել է, որ ժողովրդավարության հաստատումը իրենց կարևոր հաջողություններից է, երբ որևէ դիսկուրս չեղավ ընտրությունների արդար լինելու մասին: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ 2018-ին ԵՄ-ից ապաստան խնդրող քաղաքացիների թիվը երեք անգամ կրճատվել է, ինչը ևս կարևոր է:

Վարչապետը հետևողականորեն փորձում է կարծիք ձևավորել, որ հեղափոխության շնորհիվ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է անշրջելի՝ վկայակոչելով ընտրությունների որակը։ Դրանց լեգիտիմությունը որևէ մեկը կասկածի տակ չի առնում, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները երբեք չեն կարող չափանիշ լինել՝ ժողովրդավարության անշրջելիության մասին դատողություններ անելու համար։ Հեղափոխական էյֆորիան կանխորոշում է առաջին ընտրությունների թե՛ օրինականությունը և թե՛ արդյունքը. խնդիրներ առաջանում են տարիներ (երբեմն ամիսներ) անց, երբ արդեն ո՛չ հեղափոխական էյֆորիա է լինում և ո՛չ էլ՝ իշխանության բարձր վարկանիշ։ Այ, եթե հաջորդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիմը պարտության դեպքում իշխանությունը հանձնելու քաջություն ունենա ու չդիմի վարչական ռեսուրսի օգտագործման գայթակղությանը, ապա այդ դեպքում կարող ենք խոսել ժողովրդավարության առաջընթացի մասին։ Հասարակությունը տարիներ շարունակ բողոքել է առավելապես այն հանգամանքից, որ իշխանություն փոխելու սահմանադրական իրավունքից զրկված է։ Իհարկե, հրապարակային հայտարարությունների մակարդակում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները խոստանում են՝ անմիջապես հեռանալ իշխանությունից, եթե նման ցանկություն հայտնի հասարակությունը։ Սակայն քաղաքականությունը հիմնվում է ոչ այնքան զգացմունքային հայտարարությունների ու խոստումների, որքան՝ ինստիտուցիոնալ գործիքների վրա, որոնք էլ, ըստ էության, պետք է երաշխավորեն ժողովրդավարության անշրջելիությունը։ Ի վերջո, անցած երեք տասնամյակում մենք տեսել ենք բազմաթիվ դրժված խոստումներ։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը կառավարման այսօրվա մոդելի հետևողական քննադատներից մեկն էր, որովհետև ակնհայտ էր, որ Հայաստանը դե յուր է անցում կատարել խորհրդարանական համակարգին՝ իրականում պահպանելով մեկ անձի գրեթե անսահմանափակ իշխանությունը, որին պայմանականորեն կարող ենք տալ սուպերվարչապետական կամ նույնիսկ՝ «ֆյուրերական» համակարգ անունը։ Պարզ է՝ այդ համակարգը ստեղծվում էր Սերժ Սարգսյանի համար, որը չէր պատրաստվում հրաժարվել անգամ ավտորիտար իշխանության խորհրդանշական դրսևորումներից, օրինակ՝ Բաղրամյան 26-ի նստավայրից։

Հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի մեկնարկը պետք է տրվեր հենց սուպերվարչապետական համակարգի չեղարկումով. դա կլիներ լակմուսի թուղթ, որ Փաշինյանի թիմը իրապես անշրջելի է դարձնում ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ մակարդակում։

Նիկոլ Փաշինյանի թիմը պատրաստվում է փոխել կառավարության կառուցվածքը, ու նոր նախագիծն արդեն պատրաստ է, սակայն սուպերվարչապետական կամ «ֆյուրերական» համակարգի վերացման մասին խոսք անգամ չկա. վարչապետին շարունակելու են ենթակա մնալ ոչ միայն ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՊԵԿ-ը, այլ նաև խորհրդարանի վերահսկողությունից դուրս են դրվում Սփյուռքի ու հայրենադարձության խնդիրները։ 

Եթե Նիկոլ Փաշինյանն այսքան շուտ հարմարվել է Սերժ Սարգսյանի հագով կարված «կոստյումին», ապա չկա որևէ երաշխիք, որ վաղը հեղափոխության թիմը չի օգտվելու նաև նախկին համակարգին հարազատ այլ արտոնություններից։ Սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը համոզմունքով դեմոկրատներ են, ապա չի կարելի ժողովրդավարության ճակատագիրը պայմանավորել մեկ անձի կամ իշխանության գործոնով։ Այլ խոսքով՝ եթե ժողովրդավարության անշրջելիությունը չի երաշխավորվում ինստիտուցիոնալ բարեփոխումներով ու գործիքներով, չկա որևէ երաշխիք, որ հաջորդ իշխանությունն ամեն ինչ չի վերադարձնի «ի շրջանս յուր»։

Մյուս կողմից՝ անհնար է իրականություն դարձնել տնտեսական հեղափոխությունը կամ ապահովել մեծածավալ ներդրումներ, եթե չունենք բալանսավորված իշխանություն։ Սա ակնհայտ աքսիոմ է, որովհետև ինչպես դեմոկրատիան, այնպես էլ ներդրումները չեն կարող ապահովված լինել մեկ մարդու բարի ցանկություններով։

Ի վերջո, Հայաստանում այսօր առկա են ավտորիտար կառավարմանը վերադառնալու ռիսկերը։ Ամբողջ իշխանությունը կառուցված է մեկ մարդու վարկանիշի ու խարիզմայի վրա, կառավարությունը դժվար է թիմ համարել՝ քաղաքական ու պրոֆեսիոնալ հատկանիշների բացակայության հետևանքով, խորհրդարանը ոչ թե վերահսկում է կառավարությոյանը, այլ վերահսկվում է վերջինիս կողմից։ Եթե փաստացի այս իրավիճակն ամրապնդում ենք սուպերվաչապետության ինստիտուցիոնալ կառույցով, ապա գործ ենք ունենում ոչ թե ժողովրդավարության անշրջելիության, այլ ավտորիտարիզմի նոր դրսևորման հետ, եթե նույնիսկ այն հեղափոխական կոչենք։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

 

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха