Մասնագետները եզրակացություն են ներկայացրել Եթովպիայում Boeing 737-ի կործանման պատճառների մասին
МЕЖДУНАРОДНОЕԵթովպիայում շաբաթներ առաջ կործանված Boeing 737 Max-ի վթարի հետաքննությամբ զբաղվող մասնագետները նախնական եզրակացություն են ներկայացրել, որի համաձայն՝ նախքան ընկնելն խափանվել է օդանավի վայրէջքը կարգավորող համակարգը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նման եզրահանգման մասնագետները եկել են ինքնագրիչ սարքերն ուսումնասիրելուց հետո: Նախկինում փորձագետները ենթադրում էին, որ այդ համակարգը կարող էր վթարի պատճառ դառնալ, սակայն ապացույցներ չունեին:
Այժմ զեկույցի համաձայն նրանք վստահ են, որ այդ համակարգն առնվազն միացել է: Այդ մասին հուշում է օդաչուներից մեկի վերջին խոսքերը, որոնք ձայնագրվել են կապի խափանումից առաջ:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի մեկնող օդանավն ընկել էր թռիչքի մեկնարկից 6 րոպե անց՝ դառնալով 157 մարդու մահվան պատճառ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



