Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ար­մեն Սարգ­սյա­նի ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ճգնա­ժամ է, ու սա դեռ սկիզբն է

ОБЩЕСТВО

Մարտի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստը մի քանի ժամով տապալվեց, ինչը ԱԺ ղեկավարությունը բացատրեց այն հանգամանքով, որ «Իմ քայլը» խմբակցության մեծաքանակ պատվիրակություն է մեկնել Արցախ։ Նիստն, իհարկե, մի քանի ժամ ուշացումով կայացավ ու կատարվեցին փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում։ Բնավ մտադիր չենք քննարկել կատարված փոփոխությունների իրավական նրբերանգները, միայն նկատենք, որ խորհրդարանական նիստի նույնիսկ ժամանակավոր տապալման հանգամանքը ու նաև օրենսդրական փոփոխություններին ուղեկցող թեժ բանավեճերը հուշում են, որ գործ ունենք ոչ այնքան տեխնիկական պատճառների, որքան՝ ներիշխանական հակասությունների հետ։ 

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի թիմը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում տեսնում է փաստաբան Վահե Գրիգորյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, առաջարկել է այլ թեկնածուի։ Այս դրվագն ընդամենը խորքային հակասությունների լոկալ դրսևորւմ է:

Հեղափոխության լարված օրերին ու դրանից հետո Արմեն Սարգսյանի դրական, ռացիոնալ վարքագիծը նրան համեմատաբար հեշտ ու անցնցում ինտեգրեց հետհեղափոխական ինստիտուցիոնալ իրականությանը, ու շատերը ուրախությամբ արձանագրեցին, որ հեղափոխական թիմի լեգիտիմությունն ու բարձր վարկանիշը կարող է արդյունավետորեն համադրվել Սարգսյանի միջազգային հեղինակության ու փորձառության հետ։ Սակայն բարենպաստ այդ համատեքստը քաղաքական ինստիտուցիոնալ հարաբերությունների հիմքեր չստեղծեց, ինչի հետևանքով Սարգսյանի ու հեղափոխության թիմի հարաբերությունների ճգնաժամն այսօր տեսանելի է անգամ անզեն աչքով, ու այն ակնհայտորեն խորանալու միտում ունի, այլ խոսքով՝ այն, ինչ տեսնում ենք այսօր, միայն սկիզբն է։ Գուցե նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, սակայն անգամ դրանց իրականացումը որոշակի խանդ է ստեղծում Նիկոլ Փաշինյանի շրջապատի մոտ։ Օրինակ՝ Արմեն Սարգսյանի չպարտավորեցնող մի քանի րոպեանոց զրույցը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ դառնում է միջազգային լրահոսի թոփ լուր՝ այն դեպքում, երբ Փաշինյանի և իր թիմի արտաքին քաղաքական ձեռքբերումները, մեղմ ասած, համեստ են ու թույլ չեն տալիս խոսել որակական ձեռքբերումների մասին։ Օրինակներ շատ կարելի է թվարկել։ 

Հեղափոխական իշխանությունը հասկանում է, որ իր վարկանիշի բնական անկումը ավելի է ամրապնդելու Արմեն Սարգսյանի գործոնը, եթե անգամ վերջինս ունի խորհրդանշական իշխանություն։ Այս համատեքստում նախագահի ու վարչապետի միջև առաջանում է խուլ, քողարկված հակադրություն, ինչի հրապարակային մի քանի դրսևորումների ականատես դարձանք անցած ամսվա ընթացքում։ Արմեն Սարգսյանը բավականին ոչ նրբանկատ ձևով հրավիրվեց Արցախում նշանակված անվտանգության խորհուրդների նիստին, ու նա դիվանագիտական ձևակերպումներով, սակայն, ըստ էության, արժանապատվության դիրքերից մերժեց հրավերը։ Հիմա խորհրդարանական մեծամասնությունը գրեթե բաց տեքստով ընդդիմանում է Սարգսյանի՝ ՍԴ անդամ առաջադրելու սահմանադրական իրավունքին ու ակնհայտ է, որ խորհրդարանական վերջին նիստի տապալման «տեխնիկական» հիմնավորումների խորքում քաղաքական ենթատեքստ կար, մանավանդ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը գրեթե բաց տեքստով հայտարարեց, թե որն է իրենց վարքագծի հիմնական մոտիվը։

Ավելորդ հեղափոխականությունը միայն կարող է վտանգել Հայաստանի քաղաքական կայունությունը՝ հատկապես, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներին խանգարում է ոչ թե Արմեն Սարգսյանն՝ իր փորձառությամբ ու միջազգային կապերով, այլ կառավարության ու խորհրդարանական մեծամասնության դիլետանտիզմն ու հայեցակարգային տեսլականի բացակայությունը։

Հ.Գ.-Ի դեպ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества