Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, իսկ տվողն այդ մասին չէր հայտնել մեզ. Վանեցյան
ОБЩЕСТВОԱռողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, մնացածը քննության ընթացքում կերեւա: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, կաշառք տվողի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին. «Նրան առաջադրվել է մեղադրանք, բայց հաշվի առնելով տվողի առողջական վիճակը եւ տարիքը, նրա նկատմամբ չի ընտրվել խափանման միջոց կալանավորումը»
Հարցին, թե կաշառք տվողը նախապես հայտնե՞լ է իրենց այդ մասին, Վանեցյանն արձագանքեց. «Եթե ինքը մեզ հայտներ, որ կաշառք է տանում տա, իրեն մեղադրանք չէր առաջադրվի, եւ նա կազատվեր պատասխանատվությունից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



