Թալինի տներից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են տանտիրուհու դին
ОБЩЕСТВОԱպրիլի 4-ին` ժամը 17:23-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Ձախափնյա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 17:38-ին:
Տան հյուրասենյակում հայտնաբերվել է Հ.Ե.-ի (ծնված 1930 թ.) դին:
Ըստ Shamshyan.com-ի՝ հրշեջներն ու ոստիկանները, մարելով կրակը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 89-ամյա Հրանուշ Ենոքյանի դին՝ ամբողջովին այրված վիճակում:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
3
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»



