Ակունք գյուղի 69-ամյա բնակչին մահացած են հայտնաբերել հորում
ОБЩЕСТВОԱպրիլի 5-ին, ժամը 10:55-ին Աբովյանի ԲԿ-ից Ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Ակունք գյուղի բնակիչներից մեկը մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10-ի սահմաններում Ակունք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի այգում գոմաղբի համար նախատեսված հորի մեջ ընտանիքի անդամները նկատել են 1950 թ. ծնված Դ. Մ.-ի դին: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի և լրատվության բաժնի պետ ԶարզանդԳաբրիելյանը:
Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



