Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Խո­ցե­լի խմբե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պետք է մրցու­նակ դառ­նան աշ­խա­տա­շու­կա­յում

ИНТЕРВЬЮ

Օրերս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրեց, որ ընդլայնել է «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագիրը»: Մասնավորապես, մինչև 30 տարեկան անմրցունակ մայրերն աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն կունենան՝ հմտություններ ստանալով հենց գործատուի մոտ: Նրանք վեց ամիս մասնագիտական կրթություն, ինչպես նաև կրթաթոշակ կստանան: 

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ ամեն տարի զբաղվածության տարբեր ծրագրեր են կազմվում: «Դրանք օգնում են խոցելի խմբերին, ավելի անմրցունակ խավերին՝ հեշտ ինտեգրվել աշխատաշուկայում, այդ թվում՝ երիտասարդներին, կանանց, հաշմանդամներին: Այս ծրագրերը ֆինանսավորում է պետությունը: Ծրագրեր կան, որոնցով գործատուն մի քանի ամիս, ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափով, փոխհատուցում է աշխատողի աշխատավարձը: Այս կերպ փորձ է արվում գործատուին շահագրգռել: Ասենք թե, գործատուն պետք է վճարի 120 000 դրամ աշխատավարձ, մաքսիմում 55 000 դրամը պետությունը կարող է ֆինանսավորել որպես նվազագույն աշխատավարձի չափ: Աշխատավարձի մնացած մասը կվճարի գործատուն, որն, այսպիսով, հետաքրքրված է լինում տվյալ անձին աշխատանքի վերցնելու հարցում: Չէ որ այս մարդկանցով, որոնք աշխատաշուկայում մրցունակ լինելու խնդիր ունեն, գործատուն կարող է հետաքրքրված չլինել: Նման ծրագրերի մասնակիցների ցանկում միշտ կան կանայք և երիտասարդներ: Վերջին երեք տարում նման ծրագրեր իրականացվում են, իհարկե, որոշ նորություններով՝ կապված նաև նրա հետ, թե պետությունը քանի երիտասարդի, խոցելի խմբի քանի անդամի կարող է սուբսիդավորել», - ասում է պարոն Մակարյանը՝ հավելելով, որ մեկ ուրիշ ծրագրի շրջանակում էլ պետությունը կարող է սուբսիդավորել, օրինակ, աշխատողի ճանապարհածախսը, երբ նա գնում է գործատուի հետ հանդիպման՝ հարցազրույցի կամ էլ բանակցությունների նպատակով:

Զրուցակիցս ընդգծում է, որ նման ծրագրերով փորձ է արվում խթանել երիտասարդների մուտքն աշխատաշուկա: «Կան զբաղվածությանն աջակցող ծրագրեր, որոնք թույլ են տալիս տարբեր խավերին հանդիպել գործատուին և հետաքրքրություն առաջացնել վերջինիս մոտ: Երիտասարդների դեպքում էլ այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ նրանց մոտ 45 տոկոսը աշխատանք չի գտնում կամ էլ իր մասնագիտությամբ չի աշխատում: Հետևաբար նման ծրագրերով փորձ է արվում խթանել նաև նրանց մուտքը աշխատաշուկա: Հակառակ դեպքում, նրանք ստիպված են լինում դիմել աշխատանքային միգրացիայի, ընտանիք չեն կազմում, քանի որ եկամուտներ չունեն, ստիպված են լինում աշխատել այլ մասնագիտությամբ, որն իրենցը չի, քանի որ մասնագիտական այլ կրթություն ունեն: Դրանով վերջիններս կորցնում են իրենց հմտությունները: Դրա համար էլ երիտասարդությունը գտնվում է ուշադրության կենտրոնում»: 

Գործատուների միության նախագահը բարձրացնում է նաև աշխատուժի տարիքային ցենզի հարցը: «Մենք աշխատուժի մեջ տարիքային ցենզի խնդիր ունենք, աշխատուժի արտադրողականությունը բավականին ցածր է նաև այն պատճառով, որ մարդիկ տարիքով են, և երիտասարդները հաճախ չեն գերադասում կոնկրետ ոլորտներում աշխատել: Հիմա այդ գերադասությունն ապահովելու և երիտասարդներին ավելի շահագրգիռ դարձնելու համար պետությունն այս մոդելներն է ստեղծել՝ աշխատանք գտնելու պրոցեսը խթանելու համար: Խնդիր կա նաև նրա հետ, որ կրթություն ստացածների մեծ մասը չունի այն մասնագիտությունը, որը պահանջում է շուկան: Իրենք հիմնականում սովորում են ավանդական մասնագիտություններ, օրինակ, մանկավարժություն, բանասիրություն և այլն, որոնց կարիքը շուկայում այսօր քիչ է, և արդյունքում նրանք դառնում են գործազուրկ: Շատ են դեպքերը, երբ երիտասարդներն ուղղակի չեն սովորել. գումար չեն ունեցել, ամուսնացել, երեխաներ են ունեցել, չեն հասցրել սովորել: Հիմա այդ խավը շատ խոցելի է, և թվերը ցույց են տալիս, որ աղջիկներն ավելի շատ են, քան տղաները. գործազուրկների 67 տոկոսը կանայք են: Ի դեպ, մինչև 30 տարեկանը այս առումով ամենակրիտիկականն է: Ամեն դեպքում երիտասարդը պետք է այս ընթացքում հասցնի իր կարիերան պլանավորել, աշխատանք ունենալ»

Մեր այն հարցին, որ ըստ ծրագրի, գործատուն պարտավորություն չունի իր մոտ ուսուցում ստացող երիտասարդին աշխատանքի ընդունել, արդյո՞ք նորից չենք կանգնում նույն խնդրի առջև, երբ կրթված երիտասարդն անգործ է մնում, պարոն Մակարյանը բացասական պատասխան տվեց: «Ոչ, չենք կանգնում: Մենք, իրենց կրթելով, որոշակի մրցունակություն ենք հաղորդում: Մի գործատուն աշխատանքի չի ընդունի, իսկ երկրորդը կընդունի: Առաջին հերթին ինքը պրոֆիլ և կրթություն է ստանում, ձեռք է բերում գիտելիքներ»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%