Փարիզի ահաբեկչություններն իրականացրած անձի բնակարանում խուզարկություն է կատարվել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի Սեն Սեն Դենի դեպարտամենտի Բորբինյի քաղաքում ոստիկանները խուզարկել են Իբրահիմ Աբդեսլամի բնակարանը, որը պայթեցրել է իրեն Փարիզում ահաբեկչությունների շարքի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ոստիկանության տվյալներով, Աբդեսլամը բնակարանը վարձել էր պայթյուններից մի քանի շաբաթ առաջ եւ հենց այդտեղ էլ պատրաստել էր ահաբեկչությունը: Խուզարկությամբ այնտեղ հայտնաբերվել են հեռախոսներ եւ գաղտնալսող սարքեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Ահաբեկիչները երեք պայթյուն են իրականացրել «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, ինչպես նաեւ կրակոցներ արձակել ռեստորանում եւ պատանդներ վերցրել «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ:
Ահաբեկչությունների հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է շուրջ 130 մարդ: Վերջին տվյալներով վիրավորների թիվը 352 է, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:



