G20-ի գագաթաժողովից հետո ռուս լրագրողների ուղեբեռը պատահաբար թռել է Փարիզ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող G20-ի գագաթաժողովից հետո 6 ռուս լրագրողների ուղեբեռը պատահաբար ուղարկել են Փարիզ: Ֆրանսիայի մայրաքաղաքում դրանք հայտնաբերվել են ձեռնարկված խուզարկություններից հետո:
Տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները զննելուց հետո տուժածները ճանաչել են իրենց ուղեբեռը: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում ճամպրուկներն իրենց տերերին վերադարձնելու ուղղությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկուշաբթի ռուս լրագրողներն իրենց իրերը թողել են 5-աստղանի հյուրանոցի իրերի պահման բաժնում, սակայն երբ երեկոյան վերադարձել են դրանք վերցնելու, հյուրանոցի աշխատակիցները ճամպրուկները չեն հայտնաբերել:
Թուրքական «Մաքս Ռոյալ Բելեք» հյուրանոցի աշխատակիցները սխալմամբ նրանց ճամպրուկները տեղավորել են ադրբեջանական պատվիրակությանը պատկանող ավտոբուսում, որը թռել է Փարիզ:



