Կատարակտը կարելի է բուժել սովորական սամիթի սերմերով՝ տնային պայմաններում․ ահա թե ինչպես
ЛАЙФՁեզ հարկավոր է կտոր, բավականին ամուր, որպեսզի կարողանա պահել ջուրը։ Կարեք դրանից երկու փոքրիկ պարկեր, որի չափերը լինեն մոտ 5-ը 5 սանտիմետրի վրա։ Այնուհետև յուրաքանչյուր պարկի մեջ լցրեք 3 թեյի գդալ սամիթի սերմեր։
Պարկերը կապեք, դրեք էմալապատ բաժակների մեջ, լցրեք սառը ջուր (այնպես, որ հեղուկը ծածկի պարկերը)։ Բաժակը դրեք կրակին, եռացրեք և եփեք պարկով սամիթը 2 րոպե։ Այնուհետև հանեք պարկերը և դրեք ափսեի մեջ մաղով, որպեսզի ջուրը հոսի։Դեռ տաք վիճակում դրեք սամիթով պարկերը փակ աչքերին։ Այն ծածկեք տոպրակով և տաք սրբիչով։ Թողեք աչքերին մինչև հովանալը՝ մոտ 10-15 րոպե։Այս պրոցեդուրան պետք է անել գիշերը, քնելուց առաջ։ Յուրաքանչյուր պարկը կարող եք օգտագործել 2 անգամ, իսկ հետո արդեն սերմերը պետք է դեն նետել։ Պարկերը պետք չէ դեն նետել, ուղղակի ողողեք մաքուր ջրով առանց օճառի։ Լցնում ենք նոր սերմեր և շարունակում ենք բուժումը։ Ջուրը ամեն անգամ պետք է լինի նոր և թարմ։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



