Զելենսկու շտաբը հրապարակել է հակակոռուպցիոն ծրագիրը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբը հրապարակել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագիրը։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը։
Շտաբում վստահեցրել են, որ քաղաքական հին ուժը երբեք դեմ հանդես չի գա համակարգին, որը «սնուցում է նրանց»։
«Հին քաղաքական գործիչների համար կոռուպցիան նույնն է, ինչ ջուրը ձկան համար։ Քաղաքական հին էլիտան ընդդեմ կոռուպցիայի նույնն է, ինչ մեղուներն ընդդեմ մեղրի»,-ասվում է հաղորդագրությունում։
Առաջարկվող հակակոռուպցիոն համակարգը ենթադրում է բոլոր կառույցների անկախություն, պատգամավորական անձեռնմխելիության վերացում, ինչպես նաև արդար դատավարությունների ապահովում։ Բացի այդ, շտաբում առաջարկում են ապաքրեականացնել տնտեսությունն ու խստացնել պատիժը կոռուպցիոներների համար։
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին։ Պաշտոնի համար կպայքարեն շոումեն Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։



