Նեմցովի սպանության գործով մեղադրյալին կորոնեն Դուբայում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանն առնչություն ունենալու մեջ մեղադրվող Ռուսլան Մուհուդինովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, նրան կորոնեն Դուբայում, հաղորդում է «Կոմրեսանտը»:
Մոսկվայի Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան հայտնել է, որ քննության ներկայացուցիչներն արդեն դիմել են դատարան՝ Մուհուդինովին կալանավորելու միջնորդությամբ:
Հաղորդվում է, որ ենթադրաբար Մուհուդինովը թաքնվում է Դուբայում, նա այնտեղ է մեկնել այս տարվա գարնանը:
Նեմցովի դստեր՝ Ժաննա Նեմցովայի ներկայացուցիչ Վադիմ Պրոխորովը հույս ունի, որ մեղադրյալին ԱՄԷ-ից ստանալն ավելի հեշտ կլինի, քան գտնել նրան Չեչնիայում:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



