Սկեսուրը փոխնակ մայր է դարձել թոռան համար (լուսանկարներ)
ЛАЙФԱՄՆ Թեքսարկանա քաղաքում (Արկանզաս նահանգ) 50-ամյա ամերիկուհին փոխնակ մայր է դարձել երեխա չունեցող իր որդու համար։

Քայլա և Կոդի Ջոնսերը, ովքեր ամուսնացել էին 2012 թվականին, շատ են ցանկացել երեխա ունենալ, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ Քայլան 17 տարեկանում ենթարկվել է արգանդի մասնակի հեռացման։ Այդ ժամանակ զույգը մտածել է փոխնակ մայրության մասին։

Կոդին և Քայլան տևական ժամանակ փոխնակ մոր թեկնածու են փնտրել, այդ ժամանակ սկեսուրն առաջարկել է իր թեկնածությունը։ 50-ամյա Փաթի Ռեզեկերը փոխնակ մայր է դարձել իր որդու երեխայի համար։

Փորձանոթային բեղմնավորման մի քանի փորձերից հետո 2017 թվականին Փաթին հղիացել է։ 7 ամիս անց լույս աշխարհ է եկել տղա երեխա՝ Քրոս Ալեն Ջոնսը։

1
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026



