Արևմտյան կոալիցիան փորձում էր սպանել Փարիզում ահաբեկչությունների կազմակերպչին. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕԴաշնակիցները փորձել են ոչնչացնել Աբդելհամիդ Աբաուդին, ով կասկածվում է Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ՝ նախքան նրան հաջողվել է իրագործել ծրագրածը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արևմտյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին:
Բելգիայի քաղաքացին նախկինում մեղադրվում էր Եվրոպայում ջիհադիստների հավաքագրման մեջ և կասկածվում էր տեղական ոստիկանության դեմ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ: Փախչելով Սիրիա՝ նա երկար ժամանակ թաքնվում էր, սակայն մի տարի առաջ հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ նա պիկապի ղեկին քարշ էր տալիս ԻԼԻՊ-ի հակառակորդների մարմինները:
Թերթը նշում է, որ կոալիցիոն ուժերը պատրաստվում էին ոչնչացնել Աբաուդին Սիրիայում օդային հարվածի ժամանակ: Սակայն նրանց այդպես էլ չի հաջողվել բացահայտել նրա գտնվելու վայրը:



