ԱՄՆ-ում ավարտվել են նորագույն միջուկային ռումբի փորձարկումները
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգներում ավարտվել է B61-12 նոր սերնդի ատոմային ռումբի փորձարկման վերջնական՝ 3-րդ փուլը, հայտնում է lenta.ru-ն։ Այն չի ներառել միջուկային լիցքի պայթեցում։
Հայտնի է, որ Boeing ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծված ռումբը փորձարկվել է Նևադա նահանգում` ցած գցվելով F-15E ռմբակոծիչից: Նշվում է, որ վերջնական փորձարկումների ժամանակ որևէ տեխնիկական խոտաններ չեն արձանագրվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ B61-12 ռումբը ստեղծվել է 1960-ական թվականներին ԱՄՆ-ի կողմից պատրաստված միջուկային ռումբի հիման վրա: Նորույթն աչքի է ընկնում հեշտ կառավարելիությամբ, ինչպես նաև նշանակետը բարձր ճշգրտությամբ խոցելու կարողությամբ:
Հայտնի է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են այս ռումբերից 20 հատ տեղակայել Եվրոպայի տարածքում` մասնավորապես գերմանական Բյուխել ավիաբազայում։



