Բելգիա - Իսպանիա խաղը չի կայանա ահաբեկչության վտանգի պատճառով
СПОРТՖուտբոլի Բելգիայի եւ Իսպանիայի հավաքականների միջեւ ընկերական խաղը չեղյալ է հայտարարվել ահաբեկչության վտանգի պատճառով, տեղեկացնում է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատաի եւ Եվրոպայի գործող չեմպիոնի միջեւ հանդիպումը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 17-ին Բրյուսելում: Որոշումը կայացվել է իսպանական կողմի եւ Բելգիայի իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ այս օրերին ամբողջ Եվրոպան պայքարում է ահաբեկչության գործողությունները կանխելու դեմ: Նոյեմբերի 13-ին Փարիզում միաժամանակ կատարվել էր ահաբեկչական վեց գործողություն, որոնից մեկը՝ «Ստադ դը Ֆրանսում» տեղի ունեցած Ֆրանսիա - Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ: Ստադիոնի մոտ տեղի է ունեցել երեք պայթյուն, որոնցից երկուսը կատարել են մահապարտ-ահաբեկիչները՝ սպանելով 3 երկրպագուների: Պաշտոնական տվյալներով, Ֆրանսիայի մայրաքաղաքում մահացել է 129 մարդ, կա 325 վիրավոր, որոնցից 99-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: 60 տարում առաջին անգամ Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել են սահմանները: