Երևանի գազալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ОБЩЕСТВОԱպրիլի 11-ին, ժամը 05:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուբինյանց փողոցի թիվ 41/1 հասցեում գործող գազալցակայանի տրանսֆորմատորների սենյակում (մոտ 20 քմ տարածքում):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:48-ին, մարվել՝ 06:05-ին:
Այրվել են էլեկտրական հաշվիչներ, ապահովիչներ և մալուխներ (մոտ 10 գմ), մասամբ ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 4 քմ): Հրդեհի հետևանքով տուծածներ չկան:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



