Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Եր­կու տար­բեր Փա­շի­նյան­նե­ր

АНАЛИТИКА

ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին հանգամանալից անդրադարձել ենք երեկ՝ արձանագրելով, որ դրանում հաջողված էր ԼՂ խնդրին առնչվող հատվածը։ Ստրասբուրգում Հայաստանի վարչապետը պատասխանել է նաև ԵԽԽՎ պատվիրակների հացերին, և այս դեպքում տպավորությունները հակասական են։

Նախ՝ ընդհանուր տպավորության մասին։ Անզեն աչքով տեսանելի է, որ Հայաստանի իշխանության օրակարգը, մեղմ ասած, այնքան էլ հարուստ չէ, ինչի հետևանքով Փաշինյանը գրեթե բոլոր միջազգային հարթակներում կրկնում է ստանդարտ ձևակերպումներ, հանդես է գալիս կարգախոսային բնույթի հայտարարություններով, փորձում է ֆետիշացնել երկրում անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունը, ինչի հետևանքով նրա ելույթների նկատմամբ հետաքրքրությունն արտերկրում աստիճանաբար թուլանում է. նախօրեին ԵԽԽՎ-ում Հայաստանի վարչապետի մասնակցությամբ հարց ու պատասխանն ընթացել է, ըստ էության, կիսադատարկ դահլիճում։

Հայաստանի իշխանության առաջին դեմքերը պետք է գիտակցեն, որ թավշյա հեղափոխությունը համաշխարհային մասշտաբի իրադարձություն չէ։ Մինչև այս գիտակցությունը չլինի, մեր արտաքին օրակարգը համարժեք չի լինելու։ Մյուս կողմից՝ եթե Փաշինյանի նմանօրինակ պնդումները նախկինում միանշանակ ընդունվում էին միջազգային լսարաններում, հիմա արդեն որոշակի հարցեր են առաջացնում։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, անդրադառնամ Փաշինյանի ստրասբուրգյան մի քանի արձանագրումների։

Փաշինյանն արդարացիորեն խոստովանել է, որ հեղափոխություն տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական համակարգում, բայց դատական համակարգում հեղափոխություն տեղի չի ունեցել։ Նա նշել է, որ չի կարող երաշխավորել, որ հիմա ունենք անկախ դատական համակարգ, բայց կարող է երաշխավորել, որ իր կառավարությունը վերացրել, դադարեցրել է այն պրակտիկան, երբ դատական համակարգը ուղղորդվում էր կառավարության կողմից: «Մենք ամբողջապես, լրիվությամբ հրաժարվել ենք այս գործելակերպից: Բայց ես, օրինակ, չունեմ հարյուր տոկոսանոց վստահություն, որ դատական համակարգի վրա ունեցած այլ ազդեցություններ մինչև այսօր չեն պահպանվել, և ես չունեմ համոզվածություն, որ մեր դատական համակարգում կոռուպցիա չկա, որովհետև 10 օր առաջ ՀՀ-ում դատավոր է ձերբակալվել կաշառք ստանալու պահին»,ասել է նա: Փաշինյանն այս հարցի համատեքստում նույնիսկ օրինակ է բերել, որ անգամ իր ազգականի դեմ քրեական գործ է հարուցված։

Հենց վերջին դրվագից էլ սկսենք մեր դիտարկումները։ Մերձավոր ազգականի քրեական գործը վերածվում է լավ մշակված, բայց էֆեկտիվությունից զուրկ PR կամպանիայի։ Բանն այն է, որ այս գործը հարուցվել է հենց վարչապետի ցուցումով, ինչն օրենքի խախտում է, ու հիմա Փաշինյանի ընդդիմախոսները կարող են հանգիստ նշել, որ «անշառ» այս պատմությունը ստեղծվել է՝ արտաքին հարթակներում «արդար» իշխանության միֆ ստեղծելու նպատակով։

Արդյո՞ք Հայաստանում ամբողջովին վերացվել է այն արատավոր պրակտիկան, երբ դատական համակարգը ուղղորդվում էր կառավարության կողմից։ Այս հարցը միանշանակ պատասխան չունի։ Հիշենք թեկուզև ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի, ԱԱԾ տնօրենի ու վարչապետի հեռախոսազրույցների գաղտնալսումները, որոնք մի փոքր այլ պատկեր են ուրվագծում։ Սակայն, եթե նույնիսկ ընդունենք պաշտոնական վարկածը ու համարենք, որ գաղտնալսումները իբր «մոնտաժված» են, ապա նույնիսկ այդ պարագայում իրավիճակը չի փոխվում. ստիպված ենք արձանագրել, որ ուղղորդումն առաձգական հասկացություն է, որի գոնե անուղղակի դրսևորումները Հայաստանում առկա են:

Գուցե հիմա իսկապես Հայաստանում վերացված է այն պրակտիկան, երբ Նիկոլ Փաշինյանը հեռախոսը վերցնում է և կոնկրետ ցուցում է տալիս որևէ դատավորի, սակայն «զանգով» արդարադատությանը փոխարինել են ուղղորդման այլ դրսևորումներ, որոնք շատ դեպքերում տեղի են ունենում իշխանությունների նախաձեռնությամբ։ Հայաստանում հիմա լայնորեն տարածված է, այսպես կոչված, «փողոցային» արդարադատությունը, երբ իշխանության լռել յայն աջակցությամբ փողոցն ազդում է աղմկահարույց գործերի նախաքննության կամ դատավարության վրա։ Այդպիսի դրվագներ կան, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի կամ Մանվել Գրիգորյանի գործերում։

Կամ՝ երկրի ղեկավարի զանգին փոխարինելու են եկել հրապարակային հայտարարությունները։ Երբ հարթակից հայտարարում ես, թե որոշ դատավորներ խելքները գլուխները պիտի հավաքեն, ընդ որում՝ դա անում ես կոնկրետ գործի առումով կայացված վճռի թեմայով, ապա մնացյալ դատավորները դա կարող են ընդունել «ի գիտություն»:

Սրանք դրվագներ են, որոնք առնվազն վիճահարույց են դարձնում Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած մի շարք պնդումներ։

Եվ վերջում անդրադառնանք կարևոր մի դրվագի։ Միջազգային ամբիոններից վարչապետը խոսում է մեր հեղափոխության սիրո ու հանդուրժողականության բաղադրիչների մասին, սակայն շեշտադրումները միանգամից փոխվում են, երբ վարչապետը մի քանի ժամ հետո հանդիպում է տեղի հայ համայնքների հետ։ «Բոլոր գողականները, դանակով հարց լուծողները, պպզածները կպառկեն ասֆալտին, որևէ մեկը չփորձի թպրտալ, չչարաշահեն մեր համբերությունը»,- նախօրեին Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը երբեմն էմոցիոնալ պոռթկումներ է ունենում՝ մոռանալով, որ իր հրապարակային խոսքին միջազգային հանրությունը հետևում է, երբ անգամ այն հնչել է «տնավարի», այսինքն՝ հայկական միջավայրում։ Նման բառապաշարը գուցե ոգևորում է մեր հայրենակիցներից շատերին, բայց հաստատ տարակուսանք է առաջացնում արտաքին լսարաններում։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք երկու տարբեր Փաշինյանների հետ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank