ՌԴ ԱԴԾ-ն հաստատել է, որ A321 կործանումը ահաբեկչություն է եղել
МЕЖДУНАРОДНОЕՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է, որ Եգիպտոսում ռուսական օդանավի կործանումը ահաբեկչություն է եղել։
«Վլադիմիր Վլադիմիրովի՛չ, հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում կործանված օդանավի ուղեբեռի, անձնական իրերի հետազոտության արդյունքում այդ իրերի վրա հայտնաբերվել են օտար ծագման պայթուցիկ սարքի հետքեր»,- ասել է ԱԴԾ ղեկավարը։
«Կարելի է վստահաբար ասել, որ կատարվածն ահաբեկչություն է եղել»,- վստահեցրել է Բորտնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Airbus A321 օդանավը կործանվել է Սինայի թերակղզում։ Օդանավում եղած 217 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները զոհվել են։
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбо...
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



