Ереван, 12.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Խեցգետիններ, հնարավոր է անախորժություններ ու թյուրիմացություններ ծագեն․ ապրիլի 13-ի աստղագուշակը

ЛАЙФ

Խոյ: Այսօր հաջողության կհասնեք անգամ այն գործերում, որոնցով այնքան էլ հետաքրքրված չեք: Եվ դա՝ շնորհիվ կենտրոնանալու ձեր ունակության: Զբաղվում եք միայն այն հարցերով, որոնք առավել ուշադրություն են պահանջում: Տարիների ընթացքում կուտակած փորձն այսօր պետք կգա: Շրջպատում բարձր կգնահատեն ձեր գիտելիքներն ու աշխարհայացքը: Հրաշալի օր է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու տոնակատարություների մասնակցելու համար: Մարդաշատ վայրերում գուցե որոշ անհարմարավետություն զգաք, քանզի չափից շատ ուշադրությունը կարող է ձանձրացնել:

Ցուլ: Օրը հանգիստ կանցնի: Ցնցումներ չեն լինի, լուրջ խնդիրներ չեն ծագի: Հնարավորություն կընձեռնվի վերականգնելու գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Նաև ցանկություն կունենաք վերականգնելու որոշ հին սիրային կապեր, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Փորձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ: Հրաշալի օր է ուղևորությունների համար: Այսօր դրանք հոգնեցուցիչ կամ ձանձրալի չեն թվա: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նման հարցում այսօր չեք սխալվի:

Երկվորյակներ: Ձեր հնարամտության և արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ կհաղթահարեք օրվա բոլոր դժվարությունները: Օրիգինալ լուծումները և անսովոր ռազմավարությունն այսօր կօգնեն որոշ խնդիրներ հարթել և իրագործել մի շարք ծրագրեր: Թեև մտերիմները միշտ չէ, որ հասկանում և հավանության են արժանացնում ձեր քայլերը, այնուամենայնիվ, ընդունում են այն փաստը, որ դժվար իրավիճակներից դուք միշտ էլ հաղթող եք դուրս գալիս: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Խանդը կարող է ստվեր գցել անգամ ամենաներդաշնակ հարաբերության վրա: Հասարակական միջոցառումներում դուք միշտ ուշադրության կենտրոնում եք, ինչն էլ շատ հաճախ անհարմար իրավիճակներ է ստեղծում:

Խեցգետին: Հնարավոր է անախորժություններ ու թյուրիմացություններ ծագեն, սակայն, ընդհանուր առմամբ, օրը բարեհաջող է: Ռիսկի չեք դիմում, եթե դրա անհրաժեշտությունը չկա, և այդպիսով՝ խուսափում ավելորդ կորուստներից: Ֆինանսական հարցերում չարժե որոշումներ կայացնել, խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Ձեր անձնական հարաբերություններին, ապրելակերպին վերաբերող ցանկացած հարցում որևէ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք մտերիմների հետ: Մեծամտության, եսասիրության ցանկացած դրսևորում այսօր ի վնաս ձեզ կաշխատի: Ուշադրություն դարձրեք առողջությանը: Գանգատներն անհետևողական մի թողեք:

Առյուծ: Օրը նպատակահարմար չէ նոր աշխատանք սկսելու համար: Կարող եք ավարտին հասցնել բոլոր կիսատ թողած գործերը, կարգուկանոն հաստատել թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: Օրը հարմար է ամեն տեսակ ցուցակներ կազմելու համար, այդ թվում՝ գրքերի, որոնք պատրաստվում եք կարդալ, գնումների, որ պետք է կատարեք, գործերի և այլն: Մտերիմների հետ հարաբերություները ներդաշնակ են: Վեճերի և տարաձայնությունների հավանականություն գրեթե չկա: Այսօր շատ նրբանկատ եք, և անգամ ամենափխրուն ու առավել զգայուն մարդիկ ձեզնից նեղանալու առիթ չեն ունենա:

Կույս: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, և որևէ նշանակալի իրադարձությամբ դժվար թե առանձնանա: Սակայն պատկերը կփոխվի օրվա երկրորդ կեսին, և անզգուշության դեպքում՝ կարող եք լուրջ անախորժություններ ունենալ: Աշխատավայրում ևս խնդիրներ կծագեն: Զերծ մնացեք գործընկերների կամ ղեկավարության հետ տարաձայնություններից: Կարիք չկա քննարկման առարկա դարձնելու ձեր համարձակ առաջարկությունները, միևնույն է, այսօր դրանք ճիշտ չեն գնահատվի: Երեկոն ցանկալի է նվիրել ստեղծագործական գործունեությանը: Այս ընթացքում ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալ, հետևաբար կարող եք առանձնակի ուշադրություն պահանջող գործերով զբաղվել: Հնարավորինս խուսափեք շփումներից, դրանք այսօր կձանձրացնեն ձեզ:

Կշեռք: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք: Ճիշտ կվարվեք, եթե այդ ժամանակահատվածը նվիրեք հանգստին: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրանա, էներգիայի հոսք կզգաք և արդեն օրվա երկրորդ կեսին կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականացման աշխատանքներին: Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար: Ռոմանտիկ ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները և անգամ հիասթափեցնել: Այսօր չափազանց խստապահանջ եք, ձեզ գոհացնելը գրեթե անհնար է

Կարիճ: Կարևոր գործերը, որոնք առանձնակի ուշադրություն և կենտրոնացում են պահանջում, ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսին: Կարող եք ավարտին հասցնել վերջերս կիսատ թողած գործերը, ամփոփել ստացված արդյունքները: Բարեհաջող օր է գործնական բանակցությունների համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է տրամադրության անկում: Շատ Կարիճները կփորձեն կողմնորոշվել իրենց զգացմունքների մեջ, սակայն փոխարենը կտարվեն ինքնաքննադատությամբ, կսկսեն կշտամբել սեփական անձը անցյալում կատարած սխալների համար:

Աղեղնավոր: Լարված օր է սպասվում: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ ձեր հարաբերություններին: Տարաձայնությունների, վեճերի հավանականությունը շատ մեծ է: Փորձում եք հնարավորինս նրբանկատ ու համբերատար լինել, սակայն դա միշտ չէ, որ ստացվում է: Դժվարությամբ եք լեզու գտնում փոքրիկների հետ: Դրական միտումների ազդեցությունը երեկոյան կմեծանա, ինչը կանդրադառնա թե՛ գործնական և թե՛ անձնական հարաբերությունների վրա: Նոր մտահղացումներ կծնվեն, ավարտին կհասցնեք մի շարք կարևոր նախագծեր: Լսեք ձեր ներքին ձայնին, այն ձեզ չի խաբի:

Այծեղջյուր: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կիրագործեք այ ամենն, ինչ ծրագրել էիք: Այսօր ձեզ կհաջողվի արդյունավետ գործել և լավ արդյունք ստանալ, ինչպես նաև կազմակերպել գործընկերների աշխատանքը: Բարեհաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման, պետական կառավարման մարմիններ այցելության և կարևոր փաստաթղթեր կազմելու համար: Մտերիմները կուրախացնեն իրենց հոգատարությամբ և լավ լուրեր կհայտնեն: Ընտանիքի անդամների հետ շփումը տրամադրություն կբարձրացնի: Հրաշալի կանցնեն թե՛ ընկերական հանդիպումները և թե՛ ռոմանտիկ ժամադրությունները: Ուղևորությունները դրական նոր լիցքեր կհաղորդեն:

Ջրհոս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում կարող եք ծրագրել կարևոր գործեր, որոնց հետ մեծ հույսեր եք կապում, շփվել, ձեզ համար համակրելի մարդկանց հետ: Նաև մի մոռացեք հոգ տանել ինքներդ ձեր մասին: Ճիշտ ժամանակն է սպորտով զբաղվելու, ինչպես նաև առողջարարական, կանխարգելիչ պրոցեդուրաների համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է թուլություն զգաք: Փորձեք լիցքաթափվել: Երեկոն նվիրեք հանգստին կամ լարում չպահանջող գործերին: Աշխատեք զերծ մնալ անիմաստ գնումներից:

Ձկներ: Օրվա առաջին կեսը բարեհաջող է ցանկացած մակարդակի մասնագիտական հարցեր քննարկելու, նաև գործողությունների ծրագիր կազմելու համար: Լավ է, եթե ձեր կողքին հուսալի գործընկերներ ունեք, իսկ ահա նոր ծանոթներին վստահելու հարցում մի շտապեք: Վերջիններս կարող են շատ խոստումներ տալ և մոռանալ դրանց մասին: Որոշ Ձկներ ստիպված կլինեն հետաձգել ծրագրած բոլոր գործերը և ուղևորության մեկնել: Ձեր կողմն եք գրավում բոլոր նրանց, ովքեր հոգեբանական աջակցության կարիք ունեն: Եվ նրանցից յուրաքանչյուրի համար ժամանակ գտնում եք այն դեպքում, երբ ինքներդ ուշադրության կարիք ունեք: Զգացմունքային դաշտն օրվա ընթացքում կկայունանա:



Снова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Апрельским бенефициаром инициативы Сила одного драма стала НПО Давидбековские игрыСуд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормыРука помощи для каждой семьи: завершен первый этап поддержки вынужденных переселенцев из АрцахаUcom и Impact Hub Yerevan запускают третий этап программы поддержки зелёных инноваций Юнибанк запустил реферальную акцию «Приглашай друзей и получай бонусы»Team Holding: завершён второй этап размещения долларовых облигаций. Андеррайтер - Freedom Broker Armenia Минус $5,1 млрд за год, долг $14,5 млрд, 74% реэкспорта: арифметика катастрофы Армении«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Ucom представляет услугу виртуального облачного сервера VPSДжей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»IDBank представил инновационные решения для сектора МСП на региональной конференции Союза банков АрменииАрмения–Иран. Сильное партнёрство государств и общность ценностей народов. Арман ВарданянГенпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемДо 25% idcoin при покупке авиабилетов с премиальными картами IDBankNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветIDBank и Idram рядом с НПО «Матемик»IDBank — участник региональной конференции Союза банков АрменииЮнибанк примет участие в выставке Leasing Expo 2026АНО «Евразия» подвела итоги двухлетней работы и открыла прием заявок на премию 2026 годаРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю праздника Материнства и красотыОсь консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Армянская Апостольская Церковь подвергается давлению. Армянский народ обращается во Всемирный совет церквей (видео)